ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի պաշտպանության նախարարը պատմել է արցախա-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

politik.am

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատվում է կայուն լարված, դեռևս չեն դիտվում զարգացման միտումներ: Այս մասին Արցախ այցելած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխանցում է panorama.am-ը:

Ըստ նրա՝ նախորդ ամիսների համեմատ կա լարվածության որոշակի նվազում, չնայած ժամանակ առ ժամանակ լարվածության աճ նկատվում է, ինչը երկար չի տևում:

«Եթե համեմատենք  ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, ապա  բոլոր առումներով մի քանի անգամ լարվածությունը նվազել է: Կարելի է ասել, որ դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները բացառվել են, դրանք արդեն չկան, վերջնակետը եղել են փետրվարյան դեպքերը: Ինչ վերաբերում է տարբեր տրամաչափերի զենքերի կրակոցներին և խախտումներին, դրանք ևս մի քանի անգամ նվազել են: Համեմատած նախորդ տարվա հետ, 2017 թվականին խախտումների քանակը մի քանի անգամ քիչ է»,- ասաց Լևոն Մնացականյանը:

ՊԲ հրամանատարը նաև նշեց, որ հակառակորդի կրակոցները կրել են որակական տարբերություն. «Մեր կողմից տրվել են նպատակային այնպիսի պատասխաններ, որ փորձ չձեռնարկեն հետագայում հարվածներ հասցնել: Աշխատել ենք այնպիսի հարված հասցնել, որ վնասը մի քանի անգամ ավելին է, քան՝ մեզ պատճառվածը»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: