ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրալիա. ուղևորներն ստիպված են եղել դուրս ցատկել ինքնաթիռից կեղծ ահազանգի պատճառով

РИА Новости

Ահաբեկչական ևս մեկ միջադեպ տեղի է ունեցել Ավստրալիայում: Ինքնաթիռներից մեկում տագնապ է հայտարարվել ահազանգի պատճառով, հայտնում է Newsru.com-ը: Սպառնալիք պարունակող հաղորդագրությունը գտել են Virgin Australia ավիաընկերության VA1174 չվերթն իրականացնող ինքնաթիռում: Սիդնեից մեկնող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Օլբերիի օդանավակայանում, որից անմիջապես հետո ուղևորները տարհանվել են: Ընդ որում, դատելով հանգամքներից, ինքնաթիռին նույնիսկ չեն հասցրել մոտեցնել օդանավասանդուղքները, և մարդիկ դուրս են ցատկել 1,2 մետր բարձրությունից:

Ոստիկանության տվյալներով, դեպքի պահին ինքնաթիռում եղել է 42 ուղևոր: Նրանց տարհանումից հետո ոստիկաններն ստուգել են ինքաթիռը, սակայն ոչ մի ռումբ չեն գտել: Այդուհանդերձ, նրանք ձերբակալել են ուղևորներից մեկին, ում մեղադրում են կեղծ սպառնալիքներ տարածելու մեջ: Սպասվում է, որ ձերբակալվածը դատարանի առջև կներկայանա մեկ ամսից՝ հուլիսի 4-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: