ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով. Լավրով

© РИА Новости / Сергей Пятаков

Ղարաբաղյան  հակամարտությունը կարող է հաղթահարվել միայն բանակցությունների միջոցով: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը

«Միայն պայմանավորվել, այլ ճանապարհ չկա: Բանակցային գործընթացի երկարատև ժամանակահատվածում, որն ընդունում էր տարբեր ձևեր, պայմանավորվածությունները շատ անգամ մոտ էին լինում, անգամ՝ մեկնած ձեռքի հեռավորության վրա, սակայն հետագայում աշխատում էր անվստահության ինչ-որ բնազդ, բայց պետք է շարունակել աշխատանքը»,- ասել է Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արտգործնախարարի խոսքով` չնայած նրան, որ բանակցությունների արդյունքում արդեն մշակվել են մի շարք սկզբունքներ, «անհրաժեշտ է համաձայնեցնել նաև մի շարք շատ դժվար դետալներ, որոնք շոշափում են շատ զգայուն հարցեր»:

«Բայց մենք չենք դադարում փորձել, Ռուսաստանն ինչպես գիտեք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որի կազմում մենք պարբերաբար հանդիպում ենք կողմերի հետ: Մենք հետագայում ևս այդ եռյակի շրջանակում կմտածենք այն ուղղությամբ, թե ինչպես հաղթահարենք փոքր, սակայն լուրջ դետալները, որոնք դեռևս համաձայնեցված չեն»,- ասել է Լավրովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: