ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատարական պարբերական. Հայաստանը՝ կատարյալ զբոսաշրջային ուղղություն

A&R TOUR

Կատարական Gulf Times-ը Հայաստանի մասին հոդված է հրապարակել՝ մեր երկիրն անվանելով «կատարյալ զբոսաշրջային ուղղություն»:

Հոդվածում նշվում է հայկական խոհանոցի, բնության, հյուրընկալ բնակչության, կայուն եղանակի ու հանցավորության ցածր մակարդակի մասին:

Հիմնական պատճառներից մեկը, թե ինչու են զբոսաշրջիկները նախընտրում անցկացնել իրենց հանգիստը Հայաստանում, ըստ աղբյուրի, շատ մատչելի գներն են:   Աղբյուրի փոխանցմամբ՝ արագ սննդի ցանցերում ու ռեստորաններում հնարավոր է սնվել 3 ԱՄՆ դոլարից սկսած:

Gulf Times-ը նշում է, որ տարբեր առաջատար ավիաընկերություններ ցածր գներով ավիափոխադրումներ են իրականացնում դեպի Հայաստան:

Անդրադառնալով հայաստանյան ռեստորաններում տարբեր երկրների խոհանոցների ճաշատեսակների առկայությանը՝ պարբերականը նշում է, որ այստեղ կարելի է հանդիպել «հալալ» կերակրատեսակների կերակրացանկի:

Որպես կարևոր առավելություն է նշվում այն, որ զբոսաշրջության խթանման նպատակով Հայաստանում դյուրացվել են վիզայի հետ կապված գործընթացները:

Հոդվածում առանձին-առանձին խոսվում է Երևանի, «Շիկահողի պետական արգելոցի», Սևանա լճի, «Դիլիջան ազգային պարկի», Նորավանքի, Ծաղկաձորի, Վերին Ազատ հովիտի, Գեղարդի վանական համալիրի ու Գառնու հեթանոսական տաճարի մասին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: