ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբամա. Այժմ ես հանգիստ խղճով կարող եմ հագնել «մայրիկի ջինսեր»

Washington Times

Բրիտանական Independent պարբերականը հոդված է հրապարակել Բարաք Օբամայի ոճի մասին՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը գիտեր, թե ինչպես է պետք հանգնվել տարբեր առիթների համար:

«Բարաք Օբամայի ոճը ոչ համարձակ էր, ոչ էլ տարօրինակ, բայցևայնպես այն բավականաչափ երկրպագուներ էր ձեռք բերել:  Նրան կոչում էին ամենալավ հագնվող նախագահը՝ Քենեդիից հետո. Օբաման գիտեր, թե ինչպես է պետք հանգնվել տարբեր առիթների համար։

Նա իրեն հարմարավետ էր զգում և՛ դասական սև սմոքինգով ՝ պաշտոնական ընդունելությունների ժամանակ, և՛ «մայրիկի ջինսերով» (կոնքից լայնացող ու բարձր գոտիով ջինսեր)՝ ոչ աշխատանքային ժամերին»-, նշվում է հոդվածում:

Սակայն, վերջերս է պարզվել, որ Օբաման իր արտաքինի հարցում ավելի քիչ ժամանակ ու եռանդ է ծախսել, քան թվում էր: Նրա կինը՝ Միշել Օբաման պատմել է, որ իր ամուսնուն այնքան էր դուր գալիս իր tuxedo բաճկոնը, որ նա այն հագել է իր նախագահության ութ տարիների ընթացքում։

 «Դա անարդարացի է՝ ինչ էլ անեինք ՝ նա նույն սմոքինգն էր հագնում»,- պատմել է նախկին առաջին լեդին:

«Մարդիկ լուսանկարում են իմ կոշիկները, իմ ապարանջանները, վզնոցները՝ բայց նրանք չէին մեկնաբանում, որ նա ութ տարի շարունակ նույն սմոքինգն էր հագնում ու նույն կոշիկները»,- հայտնել է Միշել Օբաման՝ ավելացնելով, որ  նախագահը դրանով նույնիսկ հպարտանում էր։

Սպիտակ տնից հեռանալուց հետո կյանքի մասին իր դատողությունները պատմելով՝ Բարաք Օբաման նշել է․ «Այժմ ես հանգիստ խղճով կարող եմ հագնել մայրիկի ջինսեր։ Ես ատում եմ նեղ ջինսերը»։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: