ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատարական ճգնաժամ. հաջորդը կլինի Թուրքիա՞ն

dailysabah.com

Կատարի շուրջ առաջացած սկանդալի ֆոնին Թուրքիան քայլեր է ձեռնարկում արաբական այս միապետությունում իր ռազմաբազան ակտիվացնելու ուղղությամբ՝ այդ կերպ ստեղծված իրավիճակում իր բացահայտ աջակցությունը հայտնելով Կատարին:

Հիշեցնենք, նախորդ շաբաթ արաբական մի շարք երկրներ Սաուդյան Արաբիայի գլխավորությումբ հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչություն հովանավորելու մեջ:

Հարց է առաջանում` ինչո՞ւ է նման պայմաններում Թուրքիան որոշել բացահայտ առճակատման գնալ արաբական երկրների և մասնավորապես` Սաուդյան Արաբիայի հետ այն դեպքում, երբ վերջին շրջանում Անկարան ակտիվորեն զարգացնում էր հարաբերությունները Էր-Ռիադի հետ: Այսպես, վերջին տարիներին Կատարի և Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում շատ հարցերում համընկնում էին՝ մասնավորապես երկու երկրներն էլ հանդես են գալիս Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» աջակցությամբ, ինչպես նաև հովանավորում են Սիրիայում նախագահ Ասադի դեմ կռվող խմբավորումներին: Ուստի, Կատարին ուղղված մեղադրանքները՝ ահաբեկչություն հովանավորելու մասին, չի բացառվում, որ հաջորդիվ հնչեն նաև Թուրքիայի հասցեին՝ միանգամայն նույն հիմնավորումներով: Նման պարագայում Անկարան դառնում է կատարական ճգնաժամը կարգավորելու ամենաշահագրգիռ կողմերից մեկը:

Առաջին հայացքից թվում է, թե հակակատարական դիքորոշումը Թուրքիային ավելի շատ կօգներ խուսափելու իր մերձավորարևելյան քաղաքականության և Կատարի՝ «ահաբեկչություն աջակցող» քաղաքականության մեջ զուգահեռներ տանելուց, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Հավանականությունը, որ կատարական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ավելի ակտիվ քայլեր կձեռնակվեն, երբ վերջինս տարածաշրջանում լիարժեք շրջափակման մեջ է, ավելի փոքր է: Իսկ ճգնաժամի ձգձգում սպառնում է նմանատիպ մեղադրանքների առաջադրում նաև Անկարային: Թերևս սրանով է պայմանավորված, որ Ծոցի այս ճգնաժամում բացահայտորեն աջակցելով Դոհային՝ Անկարան միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիային կոչ է անում տարածաշրջանում կայունության հաստատման հարցում ստանձնել առաջնորդի դերը: Այլ պարագայում, իհարկե, Անկարան բաց չէր թողնի տարածաշրջանում իր ազդեցության մեծացման այս հնարավորությունը՝ անձամբ ստանձնելով միջնորդի դերը, սակայն այժմ Թուրքիայի գերխնդիրն է չհայտվել Կատարի հետ նույն իրավիճակում: 

Ինչ վերաբերում է Կատարում թուրքական ռազմաբազայի ակտիվացման, ապա Անկարան այդ կերպ փորձում է որոշակի երաշխիքներ ստեղծել, որ Ծոցի միապետությունները չեն փորձի հեղաշրջման կամ ներքին անկայություն առաջացնող այլ քայլեր ձեռնարկել Կատարում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: