ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաբայան. Ադրբեջանի բոլոր գործողությունները հիմնովին կկասեցվեն

Artsakhpress.am

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախ-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին՝ մասնավորապես նշելով.

«Նախ՝ հայկական կողմը պահպանում է հավասարակշռությունը, երկրորդ՝ դրան դեմ է միջազգային հանրությունը: Այս երկու գործոնները նվազեցնում են լայնածավալ գործողությունների հնարավորությունը: Սակայն մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը»,- հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը կրկին փորձի խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, բոլոր գործողությունները հիմնովին կկասեցվեն:

Նշենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ 3 զինծառայողներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    22°  13° 
    11.05.2024
    24°  14° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: