ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, ԱՄՆ-ի զինծառայողները Վրաստանում լեռնային պատրաստություն են անցնում

Sputnik Армения

Վրաստանում գնդապետ Բեսիք Քութատելաձեի անվան դպրոցում մեկնարկել է Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, ԱՄՆ-ի, Լիտվայի և Լեհաստանի զինծառայողների լեռնային պատրաստության դասընթացը: Այս մասին հայտնում են Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, փոխանցում է  «Գրուզիա Online»-ը։

Ամառային դասընթացին ներգրավված է 25 զինծառայող, այդ թվում՝ Վրաստանից։ Բազային դասընթացը կավարտվի հուլիսի 7-ին։

Երեք շաբաթում զինծառայողները կտիրապետեն բազում լեռնային հմտությունների. նրանք կկարողանան լեռնային տեղանքում օգտագործել տեխնիկական տվյալները, կողմնորոշվել տեղանքում, քարտեզին գծել երթուղին, կողմնացույցի, քարտեզի  օգնությամբ տեղաշարժվել լեռնային տեղանքում և այլն։

Նրանք նաև կսովորեն առաջին բժշկական օգնություն ցուցաբերել, տարհանում կազմակերպել, արհեստական ու բնական լեռներ բարձրանալ։

Դասընթացի ավարտից հետո 7 երկրների զինծառայողները քննություն կհանձնեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    10 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: