ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որտե՞ղ կարող են հատվել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Գերմանիայի շահերը

US News & World Report

Նախորդ շաբաթ ԱՄՆ Սենատը 97-կողմ, 2 դեմ ձայներով հաստատեց, օրինագծի փոփոխություն, որի համաձայն՝ Իրանի դեմ ԱՄՆ կողմից պատժամիջոցներ նախատեսող օրինագծում պետք է ներառվի նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ: Նախատեսվում էր, որ այս շաբաթ արդեն օրինագիծը պետք է քվեարկության դրվի նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում, որից հետո այն պետք է հաստատվի ԱՄՆ նախագահի կողմից: Սակայն դեմոկրատների և հանրապետականների մեջ հարցի շուրջ առկա հակասությունների պատճառով, այն ամենայն հավանականությամբ կհետաձգվի:

Ուշագրավ է այն, որ նախորդ շաբաթ ԱՄՆ Սենատի կողմից օրինագծի փոփոխության հաստատումից հետո, Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը և Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը համատեղ քննադատեցին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ Սենատի որոշումը՝ նշելով, որ այդ պատժամիջոցները հակասում են ԵՄ տնտեսական շահերին, և դրանք կխոչընդոտեն եվրոպական կազմակերպություններին՝ մասնակցելու «Հյուսիսային հոսք 2» գազատար նախագծի իրականացմանը: 

Եթե ի վերջո ԱՄՆ կողմից էլ հաստատվի ՌԴ դեմ պատժամիջոցները, կարո՞ղ է, արդյոք, այն նոր հակասության պատճառ դառնալ ԱՄՆ-ի և իր եվրոպական դաշնակիցների միջև:

Հարցն այնքան էլ դյուրին չէ , որքան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ այստեղ բախվում են տարբեր շահեր: Նախ պետք է նկատել, որ ի տարբերություն ԱՄՆ Սենատի՝ ԱՄՆ նախագահ Թրամփը և իր թիմը դեմ են արտահայտվել ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին: ԱՄՆ Սենատի օրինագծի հաստատումից հետո, Սպիտակ տանից հայտնեցին, որ մտադիր են աշխատանք տանել Ներկայացուցիչների պալատի հանրապետական կոնգրեսականների հետ, հնարավորինս մեղմելու ՌԴ դեմ պատժամիջոցները: Ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսնը, այդ պատժամիջոցները բացասական կանդրադառնան Թրամփի վարչակարգի քայլերի վրա՝ բարելավելու Ռուսաստանի հետ հարաբերությունները:  

Մյուս կողմից էլ պետք է փաստել, որ կարծես թե որոշակի հակասություններ կան նաև ԵՄ առանձին երկրների և պաշտոնական Բրյուսելի՝ «Հյուսիսային հոսք 2» գազատար նախագծի շուրջ ունեցած դիրքորոշումների միջև: Երբ, օրինակ, Գերմանիայից և Ավստրիայից մտահոգություններ են հնչում ԱՄՆ կողմից Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցում, որպես հիմնավորում գլխավորապես նշելով «Հյուսիսային հոսք 2» գազատար նախագծի վրա դրանց ունեցած բացասական հետևանքները, պաշտոնական Բրյուսելն, ի դեմս Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, հայտարարում, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը հակասում է Եվրամիության օրենսդրությանը: Եվրոպական հանձնաժողովին ուղղված նամակում, նա նշել է, որ նախագիծը չի ծառայի Եվրոպայի շահերին և կթողնի Ուկրաինան «Ռուսաստանի ողորմածության ներքո»: Նա կոչ է արել վերանայել նախագծի պայմանները: Նշենք, որ Գերմանիայի և Ավստրայի նման կեցվածքը նույնպես պատահական չէ, քանի որ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները կխոչընդոտեն գերմանական և ավստրիական ընկերությունների աշխատանքին, որոնք արդեն գումարներ են ներդրել «Հյուսիսային հոսք 2» նախագծի շրջանակներում:

Նշենք նաև, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարով նախատեսվում է Բալթիկ ծովի հատակով  Ռուսաստանից  գազը հասցնել  ուղիղ Գերմանիա՝ շրջանցելով Ուկրաինան: ԵՄ 9 երկրի՝ Խորվաթիան, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան և Ռումինիան նախորդ տարի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին ուղղված նամակում իրենց մտահոգությունն էին հայտնել, որ «Հյուսիսային հոսք 2» նախագիծը կմեծացնի ԵՄ կախվածությունը Ռուսաստանից, հայտնում է Financial Times-ը

Ինչ վերաբերում է Թրամփի վարչակարգի «Հյուսիսային հոսք 2» նախագծի հանդեպ ունեցած մոտեցմանը, ապա այն ևս միանշանակ չէ: Գերմանիան և Ավստրիան, որոնք ուղղակիորեն հետաքրքրված են «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծով, մեղադրում են ԱՄՆ-ին՝ Եվրոպայի ներքին գործերին խառնվելու համար: Ըստ առկա տեսակետի՝ ԱՄՆ փորձում է խոչընդոտել Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարմանը, որպեսզի իր եվրոպացի դաշնակինցերն օգտվեն ԱՄՆ-ից արտահանած էներգետիկ ռեսուրսներից:

Սակայն, հարց է առաջանում, ի՞նչն է Թրամփի վարչակարգի համար ավելի նախընտրելի՝ ՌԴ հետ հարաբերությունների վատթարացու՞մը, որ կբխի ԱՄՆ դեմ ՌԴ պատժամիջոցների հաստատումից, թե՞ ԵՄ արտահանված ԱՄՆ էներգետիկ ռեսուրսներից ստացված հնարավոր շահույթը: Դատելով մինչ այս Թրամփի վարչակարգի դրսևորած արտաքին քաղաքականությունից (որտեղ առավելություն է տրվում առանձին երկրների հետ հստակ, փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը), չենք կարող բացառել, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ նախագծով շահագրգիռ անդամների (Գերմանիա, Ավստրիա) միջև ձեռք բերվեն «Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ փոխշահավետ նոր պայմանավորվածություններ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: