ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համանախագահներից էական ակնկալիքներ մենք չեն կարող ունենալ. քաղաքագետ

Ադրբեջանի վերջին  սադրանքը, ինչի արդյունքում, ցավոք, մենք ունեցանք նաև մարդկային կորուստներ, լուրջ մտահոգության առիթ է, քանի որ այն նախաձեռնվեց Մինսկի խմբի համանախագահների Բաքու այցի նախօրեին. դա հստակ մեսիջներ է պարունակում այդ թվում նաև  համանախագահների համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

«Միևնույն ժամանակ պետք է նշել, որ համանախագահների ընդունած հայտարարության մեջ, ցավոք, այդ միջադեպերը անհրաժեշտ և պատշաճ արտահայտում չգտան: Համանախագահներ մի կողմից փորձեցին ձևակերպումային խաղ ունենալ իրենց հայտարարության մեջ՝ մասնավորապես հասցեականություն և համահարթեցում գծերի վրա՝ այդպիսով մեկնաբանության տեղ թողնելով երկու կողմերի համար էլ: Այսպես, Հայաստանը կարող է մեկնաբանել, որ առանձին նախադասությամբ անդրադարձ կա Ադրբեջանին՝ կոչ է արվում խուսափել էսկալացիայից, ուստի դա հասցեական հայտարարություն է: Միևնույն ժամանակ հաջորդ նախադասության մեջ նույն կոչն ուղղվում է նաև Հայաստանին և Արցախին, և ադրբեջանական կողմը հնարավորություն է ստացել դա մեկնաբանել որպես առավել չեզոք, ոչ հասցեական հայտարարություն:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ կարևոր է այն հանգամանքը, որ բացակայում է որևէ ուղղակի հիշատակում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ կապված: Հիշատակումը, ըստ էության, անուղղակի էր՝ Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման միջոցով: Սա, բնականաբար, մտահոգիչ է հաշվի՝ առնելով այն պայմանավորվածությունների կարևորությունը, որ դրանք ունեն ապրիլյան էսկալացիայի հետևանքները մեղմելու տեսանկյունից:

Միևնույն ժամանակ համանախագահները կոչ են անում սուբստանտիվ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, ինչը որոշակիորեն  ոչ տրամաբանական էլեմենտներ է պարունակում, քանի որ հստակ բանաձև կա՝ ինչպե՞ս կարելի է բանակցել, երբ քո վրա կրակում են:

Եթե փորձենք ամփոփել ներկայիս զարգացումները, կարող ենք արձանագրել, որ ողջ գործընթացը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հրադադարի ռեժիմի պահպանման տեսանկյունից համանախագահներից էական ակնկալիքներ մենք չեն կարող ունենալ և մեր հույսը մետք է մեզ վրա դնենք», - նշեց Մինասյանը:

Անդրադառնալով համանախագահների հայտարարությունների հասցեականության խնդիրին, որը մեր հանրության շրջանում բավական ակտիվ քննարկվում է՝ փորձագետը կարծիք հայտնեց, որ դա արդեն վաղուց պետք է դարձած լիներ համանախագահների ձեռագիրը և արդեն իսկ դա ուշացած է. «Վերջին հայտարարությունը հասցեական էր, սակայն չկարողացավ զսպել Ադրբեջանի վարքը և կանխել միջադեպերը: Հետևաբար արդեն վաղուց ժամանակն է այլ քայլեր ձեռնարկել և ոչ թե միայն հասցեական հայտարարությունների անել»: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: