ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մետաքսի և պողպատի ճանապարհ Կովկասով

Օրերս JAMnews կայքը ծավալուն հոդվածով անդրադարձել էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծին, դրա առավելություններն ու թերությունները, ինչպես նաև այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը ներառված չէ ծրագրում: Համառոտ ներկայացնում ենք հոդվածը:

Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա անցնող նոր հավակնոտ երկաթուղու շինարարությունը մեծ ակնկալիքներ է առաջացրել և միաժամանակ դարձել է նոր հակասական գործոն`արդեն իսկ հակամարտություններով լեցուն այս տարածաշրջանում:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը հանդիսանում է հավակնոտ միջազգային նախագծի մի մասը: Ըստ այդ նախագծի՝ ադրբեջանական և թուրքական երկաթուղիները Վրաստանով պետք է կապվեն՝ այդպիսով ստեղծելով Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ավելի մատչելի և կարճ այլընտրանքային տրանսպորտային միջանցք:

Այս տնտեսական նախագիծը սկզբում լիովին քաղաքական դերակատարում ուներ: Ավելին՝ մի քանի չլուծված  հակամարտություններ, ինչպես նաև Կովկասի երկրների և տարածաշրջանների բախվող առաջնահերթություններն ու ձգտումները հայտնվեցին այս գրեթե անլուծելի խնդրի կենտրոնում:

1990-ական թվականներին Թուրքիայի և Եվրոպայի միջև տրանսպորտի վերսկսման անհրաժեշտության վերաբերյալ նախնական բանակցությունների ժամանակ քննարկվել էին երկու մրցակցային նախագծեր՝ ներկայումս կառուցվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթգիծը: Չնայած այն հանգամանքին, որ այդ երթուղիներում երեք կետերից երկուսը նույնն են, նրանց միջև մեծ տարբերություն կա, որը կարևոր է կողմերի համար.

1. Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը բացառում է Ռուսաստանի և Հայաստանի մասնակցությունը՝ կենտրոնանալով Ադրբեջանի վրա: Այս երկաթուղին սկզբում դիտվել է որպես ռուսական Տրանսսիբիրյան երկաթուղու այլընտրանք: Ժամանակի ընթացքում այս ծրագիրը նույնիսկ սկսեց կոչվել «Մետաքսի և պողպատի ճանապարհ»:

2. Թբիլիսի-Գյումրի-Կարսը բացառում է Ադրբեջանի ներգրավվածությունը` կենտրոնանալով Ռուսաստանի և Հայաստանի վրա:

Ի վերջո հաղթեց Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը, իսկ նրա իրականացումը  սկսվեց 2007 թվականին: Այն ներառում է առկա երկաթուղային գծերի վերականգնում և լրացուցիչ հատվածների կառուցում:

Այս նախագծում ընդգրկված երեք երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, համակարծիք են, որ «Մետաքսի և պողպատի ճանապարհը» կդառնա ուժեղ խթան ողջ տարածաշրջանի արագ տնտեսական զարգացման համար:

Միևնույն ժամանակ, Հայաստանը նշում է, որ ինքը փաստորեն մեկուսացվել է այս ծրագրից, ուստ նախագիծն, ընդհակառակը, տարածաշրջանում մեծացնում է բաժանարար գծերը: Իրանը և Ռուսաստանը ոչ պաշտոնապես կիսում են այդ դիրքորոշումը:

Թեև վերը նշված երկաթուղու շինարարությունը գրեթե ավարտված է, սակայն դրա շուրջ առաջացած նախնական աշխարհաքաղաքական հակամարտությունը չի թուլացել, այլ ավելի է սրացել: Ընդ որում, նոր հակամարտություններ են ավելացել արդեն գոյություն ունեցող հներին, այդ թվում՝ Վրաստանի և Ադրբեջանի հակասող շահերը որոշ հարցերի շուրջ:

JAM News-ը քայլ առ քայլ ներկայացնում է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին մասնակցող երեք տարածաշրջանային երկրների դիրքորոշումներն ու փաստարկները: Սկսենք Վրաստանից, ապա անդրադառնանք Ադրբեջանի և Հայաստանի  դիրքորոշումներին:

Վրաստան

Փաստորեն, պարզվեց, որ Վրաստանը, հարսնացուի նման ստիպված էր ընտրել երկու մրցակցային նախագծերի միջև: Արտաքին պոտենցիալ ազդեցիկ քաղաքական ուժերը, ինչպիսիք ԱՄՆ-ը և ԵՄ-ն են, իսկզբանե հեռացել էին երկու նախագծերից, թույլ տալով, որ տարածաշրջանն այս հարցում ինքնուրույն գա վերջնական եզրակացություն:

Վրաստանը հայտնվեց բարդ իրավիճակում, քանի որ ցանկացած ընտրություն «կվիրավորեր» հարևան երկրներից մեկնումեկին:

Սակայն, հաշվի առնելով Վրաստանի ներկայիս քաղաքական ենթատեքստը, Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ծրագիրը գրեթե ոչ մի հնարավորություն չուներ:

Ինչո՞ւ ոչ Թբիլիսի-Գյումրի-Կարսը

1. Հաշվի առնելով երթուղիների աշխարհագրությունը, Թբիլիսին պետք է համաձայնվեր Աբխազիայի հավասար մասնակցությանը նախագծին: Այս տարածաշրջանը Վրաստանի անբաժանելի մասն էր, մինչ 1990-ականների սկիզբը, երբ հռչակեց իր անկախությունը և Ռուսաստանի աջակցությամբ դեռևս պնդում է այն: Վրաստանի կողմից տարածքային ամբողջականության հարցի հետ կապված կտրուկ մոտեցման պայմաններում, քիչ հավանական է, որ Աբխազիան ընդունվեր որպես հավասար գործընկեր:

2. Վրաստանը հուսահատորեն կարիք ունի այլընտրանքների, որոնք կարող էին նվազեցնել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը: Վրաստանի տնտեսական, էներգետիկ և նույնիսկ քաղաքական անկախությունը կախված է Ռուսաստանը շրջանցող ենթակառուցվածքային նախագծերից, ինչպիսին Բաքու-Թբիլիսի-Կարսն է: 

Ադրբեջան

«Մեր հիմնական խնդիրներից մեկն այս պահին Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապն է, իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան կկապվեն երկաթուղով, և բոլոր փոխադրումները կիրականացվեն այս ճանապարհով: Միևնույն ժամանակ, պարզ է, որ Հայաստանը, որը զավթողական երկիր է և օկուպացրել է մեր հողերը, հեռու կմնա բոլոր այս նախագծերից», - հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագծի հետ կապված:

Տնտեսագետ Իլհամ Շաբանի կարծիքով՝ այս երկաթուղին մեծապես կնպաստի առևտրի շրջանառության խթանմանը, և այն հատկապես կարևոր է վրացական և թուրքական շուկաների, ինչպես նաև Բալկանների և Սևծովյան ավազանի երկրների համար:

Երկարաժամկետ հեռանկարում ադրբեջանական պաշտոնյաները կանխատեսում են, որ երկրի բեռնափոխադրումներից ստացվող տարեկան շահույթը կկազմի առնվազն 50 մլն դոլար: Երկաթուղին նախատեսում է դյուրացնել ադրբեջանական ձեռնարկությունների կողմից արտադրվող ապրանքների մատակարարումը թուրքական և եվրոպական շուկաներ: Նման ձեռնարկությունների թվում են`Կարբոմիտը և SOCAR Պոլիմերային նավթային վերամշակողները, որոնք  ակնկալում են արտադրության հումք ապահովել տարբեր ոլորտներում` ներառյալ ջրատար խողովակները, տեքստիլ և բժշկական սարքավորումներ:

 Հայաստան

Հայաստանի իշխանությունները երբեք առիթը բաց չեն թողել հիշեցնելու Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթգծի շահագործումը կասեցնելու Թուրքիայի միակողմանի որոշման մասին: Իսկ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգություն են արտահայտում գրեթե ամեն տարի:

Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մինասյանի կարծիքով, այս դեպքում Հայաստանի իշխանությունների ուղերձը ավելի շատ հասցեագրված է գերտերություններին, քան Թուրքիային: «Չեմ կարծում, որ Թուրքիան տեղյակ չէ այս խնդրի կոնկրետ ասպեկտներից: Այս տեղեկատվությունն ավելի շատ ուղղված է Եվրոպային և ԱՄՆ-ին, որոնք ավելի շատ ազդեցություն ունեն Թուրքիայի վրա, քան Հայաստանը», - նշել է նա:

Հայ քաղաքագետները կարծում են, որ վրացական կողմը դեմ չի լինի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծին Հայաստանի ներգրավմանը: Այնուամենայնիվ, այդ նպատակին հասնելու համար Երևանը պետք է առավել ակտիվ լոբբիստական գործունեություն ծավալի Վաշինգտոնի, Բրյուսելի և այլ աշխարհաքաղաքական կենտրոնների միջոցով իր մասնակցությունն ապահովելու համար:

Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ այստեղ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: