Ֆրանսիան քաղաքական նոր փուլ է թևակոխում
Ֆրանսիայում հայտնի է դարձել նոր կառավարության կազմը, որը ձևավորվել է խորհրդարանական ընտրություններից հետո: Բացառությամբ պարտադրված փոփոխությունների՝ կապված նախարարներից չորսի հետ, ովքեր հրաժարական էին տվել տարբեր պատճառներով, վարչապետ Էդուարդ Ֆիլիպի կառավարությունն այլ էական փոփոխութունների չի ենթարկվել:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար նշանակվել է Ֆլորանս Պարլին, ով ավելի վաղ էկոնոմիկայի նախարարությունում պատասխանատու էր բյուջեի հետ կապված հարցերի համար, հայտնում է Европейская правда-ն: Արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցրել է Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի դատավոր Նիկոլ Բելուբեն: Եվրոպական հարցերով նախարար դարձել է Նատալի Լուազոն, ով նախկինում եղել է Ադմինիստրացիայի ազգային դպրոցի տնօրեն, որտեղ սովորել են Ֆրանսիայի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները: Տարածքային համախմբվածության նախարար կլինի գյուղատնտեսության նախկին նախարար Ժակ Մեզարը: Վերջինիս նախորդ պաշտոնը կզբաղեցնի Ստեֆան Տրավերը:
Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդհանուր առմամբ կա 30 պաշտոնյա, ընդ որում՝ գենդերային հավասարությունը, ինչպես որ նախորդի կազմում էր, պահպանվել է՝ 15 կին և 15 տղամարդ:
Չնայած Ֆրանսիայի նոր կառավարության կազմում գենդերային հավասարության պահպանմանը՝ նոր նախագահ Էմանուել Մակրոնն իր հաղթանակներով միանգամայն փոխեց երկրի քաղաքական պատկերը: Ֆրանսիան նոր քաղաքական փուլ թևակոխեց: Այն, ինչ Մակրոնը կարողացավ անել այդքան կարճ ժամանակահատվածում, չունի նախադեպ: Եվ սա քաջ գիտակցում է նաև ինքը՝ Ֆրանսիայի 39-ամյա նախագահը:
Հիշեցնենք, որ «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը ձևավորվել է ընդամենը մեկ տարի առաջ: Իսկզբանե այն կոչվում էր «Առա՛ջ»: Այն բանից հետո, երբ Մակրոնն ընտրվեց նախագահի պաշտոնում, հրաժարվեց շարժման առաջնորդի պաշտոնից, իսկ կուսակցությունն անվանափոխվեց: «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցության անդամներից շատերը նորեկ են քաղաքական ոլորտում: Ընդ որում, Մակրոնի օգնականները թեկնածուներին ընտրել են էլէկտրոնային փոստով ուղարկված ինքնակենսագրականներով: Մակրոնի կուսակցության հաղթանակը վճռական դրվագ դարձավ Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ, քանի որ դրանով իսկ հին կուսակցությունները մղվեցին երկրոդ պլան: «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցության գրավականներից մեկը թերևս հենց իր որդեգրած գաղափարախոսությունն է, համաձայն որի, այն առաջընթացի կողմնակից է և չի հանդիսանում ո՛չ ձախակողմյան, ո՛չ աջակողմյան: Վերջերս կայացած Ֆրանսիայի նախագահական ընտրություններին Հանրապետական և Սոցիալիստական կուսակցությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ չկարողացան հավաքել բավարար ձայներ՝ երկրորդ փուլ անցկացնելու համար:
Շատերը Մակրոնի հաղթանակները կապում են ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելու հետ: Ինչևէ, Մակրոնի հաջողությունը պայմանավորված է մի շարք այլ գործոններով ևս: Մակրոնը հասկացավ, որ Ֆրանսիայում ստեղծված քաղաքական վիճակը, որը շատերին լճացում էր հիշեցնում, հարմար առիթ է հասնելու իր նպատակներին: Մակրոնին հաջողվեց հավաստիացնել Ֆրանսիացիներին, որ ինքը գործող համակարգի մաս չէ: Մակրոնի և իր «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցության հաղթանակը միայն սեփական հատկանիշներով չէր պայմանավորված, դրան նպաստեցին նաև երկրի տնտեսական վիճակը, գործազրկության մակարդակը, ինչպես նաև նախագահական ընտրություններում Մակրոնի գլխավոր հակառակորդ Մարին Լը Պենի բացասական կերպարը: Շատերն ընտրեցին Մակրոնին միայն Լը Պենի օգտին չքվեարկելու համար:
Ըստ որոշ փորձագետների՝ խորհրդարանական ընտրություններում «Առա՛ջ, հանրապետություն» եվրոպամետ կուսակցության հաղթանակից հետո Ֆրանսիան առավել ինքնուրույն դեր կստանձնի միջազգային ասպարեզում:
Հարկ է նշել, որ Ֆրանսիայում այժմ կա թույլ ընդդիմության խնդիր, ինչն, անկասկած, հին կուսակցությունների մեղքն է, որոնք չկարողացան հասարակությանը ներկայացնել համոզիչ գաղափարներ՝ արժանանալով վերջինիս կոշտ վճռին: Հին կուսակցությունները, որոնք տասնամյակներ շարունակ եղել են երկրի իշախանության ղեկին, այժմ հավաքում են իրենց վարած քաղաքականության բերքը: Այդ կուսակցությունների նկատմամբ ժողովրդի այժմյան վերաբերմունքը պահպանելու hամար Մակրոնը պետք է նոր հնարավորություններ ընձեռի այն ֆրանսիացիներին, որոնք այժմ հիասթափված են երկրում տիրող իրավիճակից:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ