ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ Ազգային ժողովի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության միջև ստորագրվել է համաձայնագիր

Parliament.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ևՀայաստանում Մեծ Բրիտանիայի ևՀյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ ևլիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահում ստորագրել են նամակ-համաձայնագիր, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր:

ՀՀ Ազգային ժողովի ծրագիրն անմիջականորեն կիրականացվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համաձայնագրի ստորագրումից հետո նշել է. «Այսօր մենք ստորագրեցինք մի կարեւոր փաստաթուղթ, որը նոր որակի համագործակցության մեկնարկ է: ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները ևխորհրդարանի դերի բարձրացումը ենթադրում են օրենսդիր մարմնի գործառույթների ընդլայնում, մշտական հանձնաժողովների ևաշխատակազմի կարողությունների կատարելագործում»: Արա Բաբլոյանը, կարեւորելով լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը, նշել է, որ խորհրդարանը բաց է համագործակցության համար, ևառաջիկայում համատեղ ջանքերով մշակվելիք ծրագրերը կիրականացվեն:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի ևՀյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ ևլիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր խոսքում ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը, ունենալով խորհրդարանական կառավարման երկարամյա փորձ, ողջունում է Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունները, որոնց նպատակը երկիրը խորհրդարանական կառավարման հանրապետություն դարձնելն է:

Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագրի ստորագրումը հնարավորություն է տալիս սերտ կապեր հաստատելու երկու խորհրդարանների միջեւ՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները ևաշխատակազմի կարողությունները զարգացնելու համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: