ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ՊՆ. իրադրությունն առաջնագծում

Հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ՝ սահմանի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային 7 ավտոմատ նռնականետեր:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, շնորհիվ իրենց մարտավարամասնագիտական բարձր պատրաստվածության և դիրքային համակարգերի տեխնիկական պատշաճ կահավորվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և, հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը հայկական առաջնագծի մերձակա հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:

Ներթափանցման փորձը կանխելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: