ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արցախի ձայներ» երգչախմբի համերգները Գերմանիայի քաղաքներում

Lragir.am

Գերմանիայում ՀՀ դեսպանության հրավերով և գերմանահայոց համայնքային կառույցների աջակցությամբ Գերմանիայի Քիլ, Քյոլն և Համբուրգ քաղաքներում համերգային ծրագրով հանդես եկավ «Արցախի ձայներ» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի գլխավորությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Քիլում բացման խոսքով հանդես եկավ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Քյոլնում` Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԳԴՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկպայը:

Ներկաներին ուղղած իր խոսքում դեսպան Սմբատյանը, մասնավորապես, նշեց, որ այս համերգային ծրագիրը մեկ այլ կարևոր միջոց է հայկական հարուստ պատմական ժառանգությունը երաժշտության լեզվով ներկայացնելու, Արցախի շունչն ու ոգին լայն հասարակայնությանը փոխանցելու համար:

«Արցախի ձայներ» երգչախումբն իր բազմաժանր կատարողական արվեստով (ազգային, ժողովրդական, արտասահմանյան) արժանացավ գերմանահայութան և գերմանացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և բարձր գնահատականին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: