ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը

arcakhpress

«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» գործադիր տնօրեն Էմին Հուսեյնովի խոսքով` քննարկումը հիմնականում ընթացել է Ադրբեջանում ազատ մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումների շուրջ, փոխանցում է arcakhpress.am-ը:

«Հիմնականում քննարկվել են քրեակատարողական հիմնարկում բլոգեր Մեհման Գալանդարովի սպանության և Վրաստանում առևանգված, ապա Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի հետ կապված հարցեր»,- ասել է Հուսեյնովը:

Քննարկմանը մասնակցել են մոտ 20 պատգամավորներ 10 երկրներից:

«Հանդիպմանը մասնակցել են 2 պատգամավոր Վրաստանի իշխող կուսակցությունից: Նրանք Աֆղան Մուխտարլըի հետ կատարվածի վերաբերյալ ափսոսանք են հայտնել  և տեղեկացրել, որ իրենք կողմ են, որ հետաքննությունը արագ պարզի ողջ ճշմարտությունը»,- ասել է նա:

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ խոսել է «Ադրբեջանական ժամ» հեռուստածրագրի հիմնադիր Հանիմադ Զահիդը, ով հայտնել է «Ազատություն» և Թուրան թերթերի անձնակազմի նկատմամբ իրականացվող ճնշումների և իր նկատմամբ ծրագրված մահափորձի մասին:

Հանդիպմանը վրացական կողմից հանդես է եկել վրացական «Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուգուշին, ով նշել է, որ Մուխտարլըի առևանգումը հակասում է Վրաստանի՝ Արևմուտքին ինտեգրվելու գաղափարին:

Հուսեյնովի խոսքով` հանդիպման հիմնական նպատակն է եղել ցույց տալ, որ անիմաստ է հանդուրժել ադրբեջանական կառավարության գործողությունները, քանի որ Ադրբեջանի կառավարության կողմից Եվրոպական խորհրդում ստանձնած պարտավորությունների շարունակական չկատարումը պետք է հանգեցնի ԵԽ-ի կողմից պատժամիջոցների կիրառման:

«Մենք ԵԽԽՎ պատգամավորների ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ Եվրախորհրդարանը արդեն ընդունել է բանաձև՝ կապված Ադրբեջանում իշխանությունների քննադատների նկատմամբ իրականացվող մարդու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ: Եկել է ժամանակը, որ ԵԽԽՎ-ն նույնպես Ադրբեջանից պահանջի կատարել ստանձնած պարտավորությունները և եթե  Ադրբեջանը չկատարի, պետք է մշակվեն պատժամիջոցների մեխանիզմներ, մինչև անգամ քննարկվի այդ երկրին կազմակերպությունից հեռացնելու հարցը»,- հավելել է Հուսեյնովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: