Կիպրական խնդիր. բանակցությունների հիմնական թեման կղզում Թուրքիայի զինուժի ներկայությունն է
Շվեյցարական Կրան-Մոնտանա քաղաքում այսօր ՄԱԿ-ի հովանու ներքո մեկնարկել են Կիպրոսի հունական և թուրքական համայնքների միջև բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում նախատեսվում է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդ Մուստաֆա Ակընջիի հանդիպումը: Բանակցություններին մասնակցում են նաև Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները (Հունաստանը և Թուրքիան ԱԳ նախարարների մակարդակով): Ակնկալվում է, որ բանակցությունների այս փուլը կշարունակվի մինչև հուլիսի 7-ը:
Ընթացիկ բանակցությունների գլխավոր թեման անվտանգության հարցերն են: Մասնավորապես կողմերը չեն կարողանում համաձայնության գալ կղզում 1974 թվականից գտնվող թուրքական 35 հազարանոց զորախմբի գտնվելու հարցի շուրջ: Մեծ Բրիտանիան առաջարկում է Կիպրոսում իր ռազմաբազան փոխանցել միացյալ Կիպրոսի իշխանություններին, հանել թուրքական զորքերը կղզուց, իսկ որպես անվտանգության երաշխավոր կղզում տեղակայել ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի ուժերը: Բրիտանիան և Հունաստանը գտնվում են, որ երաշխավորների այս համակարգը արդեն հնացած է: Թուրքիան այս հարցում միանգամայն այլ կարծիք ունի. Անկարան ընդգծում է, որ իր համար այդ զորախումբը Կիպրոսում թուրքական սփյուռքի անվտանգության երաշխիքն է: Միևնույն ժամանակ Անկարայում լավ հասկանում են, որ կղզու վերամիավորումը բավականին շահավետ կլինի իրենց համար, ուստի բանակցություններում որոշակի առաջընթաց գրանցելու համար Անկարան չի բացառում, որ կարող է կրճատել իր զորքերը Կիպրոսում: Նշենք, որ հույն կիպրացիների համար կղզում թուրքական 35 հազարանոց զորաջոկատի առկայությունը թերևս ամենացավոտ հարցն, և այստեղ սկզբունքային զիջումներ վերլուծաբանները չեն ակնկալում նաև հույն-կիպրացիներից: Արդյունքում բանակցությունները սկսվում են կողմերի մոտ դիրքորոշումներում հատման կետերի գրեթե բացակայության պայմաններում: Փորձագետները բանակցությունների այս փուլի ավարտին որևէ փաստաթղթի ստորագրում չեն ակնկալում, չնայած ընդգծում են, որ սա կիպրական բանակցություններում հաջողության հասնելու լավագույն հնարավորությունն է, քանի որ այն նախաձեռնել են կիպրացիները, այլ ոչ թե միջազգային հանրությունը:
Նշենք, որ բացի անվտանգության խնդիրներից չլուծված են մնում նաև տարածքային հարցերը՝ թե ինչքան տարածք է մնում հունական և թուրքական Կիպրոսների դաշնային պետությունների վերահսկողության տակ, ինչպես նաև սեփականության իրավունքի հարցը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
