ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 997,1 դրամ ԱՐԾԱԹ - 265,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 527,94 դրամ

Ի՞նչ խնդիր է իր առջև դրել Ֆրանսիայի նոր նախագահը

Laviesenegalaise.com

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդելու է, որպեսզի Brexit-ի բանակցությունները կոշտ լինեն: Նրա տնտեսական հարցերով խորհրդատուն նշել է, որ, այնուամենայնիվ, Մակրոնը չի ցանկանում, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, հայտնում է Daily Mail-ը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ինքը թույլ չի տա Մեծ Բրիտանիային հեշտությամբ դուրս գալ ԵՄ-ից: Նա նույնիսկ Brexit-ն անվանել էր հանցագործություն:  

Թերևս Brexit-ի հարցում Մակրոնի նման դիրքորոշումը պայմանավորված է իր եվրոպամետ հայացքներով, որոնց մասին նա բարձրաձայնում էր նաև իր նախընտրական արշավի ժամանակ: Սակայն, հարկ է նշել, որ ԵՄ հետ կապված Մակրոնի հայտարարությունները միշտ չէ, որ միևնույն բնույթի են լինում: Բազմաթիվ փորձագետների կարծիքով, Մակրոնի հաջողություններից մեկն էլ իր դիրքորոշմների ոչ հստակ լինելն է: Չնայած Ֆրանսայի նախագահի վերոնշյալ հայտարարություններին, ընտրությունների երկրորդ փուլից առաջ Մակրոնը հայտարարել էր, որ անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել ԵՄ-ում, հակառակ դեպքում այն կարող է բախվել իր կազմից Ֆրանսիայի դուրս գալուն: Այդ իսկ պատճառով, նա իր նախագահությունը համարում է նաև մանդատ ԵՄ-ում բարեփոխումներ անցկացնելու համար:  Ինչևէ, բազմաթիվ փորձագետները ԵՄ կազմից Ֆրանսիայի դուրս գալու մասին Մակրոնի հայտարարությունները ձևական էին համար, որի նպատակը վստահության ձեռքբերումն էր ԵՄ-ից դժգոհ ֆրանսիացիների շրջանում:

Հատկանշական է, որ Մակրոնը փորձում է իր դիրքերն ամրապնդել ոչ միայն երկրի ներսում: Վերջին շրջանում հաճախ է քննարկվում այն թեման, որ Մակրոնը ցանկանում է առաջ անցնել Մերկելից՝ իր և իր երկրի դերքերն ամրապնդելով ԵՄ-ում: Ընդ որում, Մակրոնը դա անում է քայլ առ քայլ՝ առայժմ համագործակցելով ԵՄ-ում Ֆրանսիայի երբեմնի ազդեցությունն ու դիրքը զբաղեցրած երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հիշեցնենք, որ Գերմանիան դարձավ առաջին երկիրը, որտեղ Մակրոնը եղավ պաշտոնական այցով նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Մերկելն իր հերթին առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, ով շնորհավորեց Մակրոնին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Մերկելի հետ հանդիպումը Մակրոնն անվանեց Եվրոպայի վերածնունդի համար դրված «առաջին հիմնաքար»: Մակրոնն ու Մերկելն արդեն հայտարարել են ԵՄ համար այս ծանր շրջանում սերտ համագործակցությունը խորացնելու նպատակով ճանապարհային  քարտեզ ստեղծելու պատրաստակամության մասին: Ինչևէ, թեպետ Բրյուսելում օրեր առաջ ավարտված ԵՄ երկօրյա հերթական գագաթաժողովը մեկնարկեց Մակրոնի ընդգծված դերակատարությամբ, գագաթաժողովի ավարտին դրսևորվում էր եվրոպական միավորվածություն:

Նշենք, որ Մակրոնը փորձում է բարեփոխումներ իրականացնել ոչ միայն ԵՄ-ում, այլև քայլեր է ձեռնարկում Ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում: Ընդ որում, նրա կարծիքով, այս համատեքստում ագրեսոր հանդիսանում է Ռուսաստանը, իսկ Ղրիմի միացումը Ռուսաստանին անընդունելի է: Ֆրանսիայի նախագահը վերջերս տեղի ունեցած G7-ի (Մեծ Բրիատանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) գագաթաժողովին հայտարարեց, որ ուկրաինական ճգնաժամի հարցում ինքը «պահանջկոտ երկխոսություն» է վարելու ՌԴ հետ: Եվ այս հարցում նույնպես նկատվում է Մակրոնի նուրբ դիվանագիտությունը: Չնայած «պահանջկոտ երկխոսության» մասին հայտարարություններին և ՌԴ հասցեին հնչած մեղադրանքներին՝ Մակրոնը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո նշել է, որ ինքը հարգում է Պուտինին, քանի որ վերջինս փորձում է հզորացնել իր երկիրը, ոչ թե կործանել մյուսները:

Իսկ ահա ԱՄՆ հարցում Մակրոնի դիրքորոշումն առավել հստակ է: Երկու երկրների նախագահները պայմանավորվել են համագործակցել մի շարք հարցերում, այդ թվում Սիրիայում քիմիական հարձակման դեպքում: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը հրավիրել է Թրամփին ներկա գտնվել Ֆրանսիայի ազգային տոնին՝ Բաստիլիայի գրավման օրվան նվիրված միջոցառմանը, որն այս տարի նվիրված է լինելու Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ միանալու օրվա 100 տարվան:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 11.27 կմ/ժ
6 C°
 
  13° 
20.11.2017
  14° 
21.11.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: