Ի՞նչ խնդիր է իր առջև դրել Ֆրանսիայի նոր նախագահը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդելու է, որպեսզի Brexit-ի բանակցությունները կոշտ լինեն: Նրա տնտեսական հարցերով խորհրդատուն նշել է, որ, այնուամենայնիվ, Մակրոնը չի ցանկանում, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, հայտնում է Daily Mail-ը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ինքը թույլ չի տա Մեծ Բրիտանիային հեշտությամբ դուրս գալ ԵՄ-ից: Նա նույնիսկ Brexit-ն անվանել էր հանցագործություն:
Թերևս Brexit-ի հարցում Մակրոնի նման դիրքորոշումը պայմանավորված է իր եվրոպամետ հայացքներով, որոնց մասին նա բարձրաձայնում էր նաև իր նախընտրական արշավի ժամանակ: Սակայն, հարկ է նշել, որ ԵՄ հետ կապված Մակրոնի հայտարարությունները միշտ չէ, որ միևնույն բնույթի են լինում: Բազմաթիվ փորձագետների կարծիքով, Մակրոնի հաջողություններից մեկն էլ իր դիրքորոշմների ոչ հստակ լինելն է: Չնայած Ֆրանսայի նախագահի վերոնշյալ հայտարարություններին, ընտրությունների երկրորդ փուլից առաջ Մակրոնը հայտարարել էր, որ անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել ԵՄ-ում, հակառակ դեպքում այն կարող է բախվել իր կազմից Ֆրանսիայի դուրս գալուն: Այդ իսկ պատճառով, նա իր նախագահությունը համարում է նաև մանդատ ԵՄ-ում բարեփոխումներ անցկացնելու համար: Ինչևէ, բազմաթիվ փորձագետները ԵՄ կազմից Ֆրանսիայի դուրս գալու մասին Մակրոնի հայտարարությունները ձևական էին համար, որի նպատակը վստահության ձեռքբերումն էր ԵՄ-ից դժգոհ ֆրանսիացիների շրջանում:
Հատկանշական է, որ Մակրոնը փորձում է իր դիրքերն ամրապնդել ոչ միայն երկրի ներսում: Վերջին շրջանում հաճախ է քննարկվում այն թեման, որ Մակրոնը ցանկանում է առաջ անցնել Մերկելից՝ իր և իր երկրի դերքերն ամրապնդելով ԵՄ-ում: Ընդ որում, Մակրոնը դա անում է քայլ առ քայլ՝ առայժմ համագործակցելով ԵՄ-ում Ֆրանսիայի երբեմնի ազդեցությունն ու դիրքը զբաղեցրած երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հիշեցնենք, որ Գերմանիան դարձավ առաջին երկիրը, որտեղ Մակրոնը եղավ պաշտոնական այցով նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Մերկելն իր հերթին առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, ով շնորհավորեց Մակրոնին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Մերկելի հետ հանդիպումը Մակրոնն անվանեց Եվրոպայի վերածնունդի համար դրված «առաջին հիմնաքար»: Մակրոնն ու Մերկելն արդեն հայտարարել են ԵՄ համար այս ծանր շրջանում սերտ համագործակցությունը խորացնելու նպատակով ճանապարհային քարտեզ ստեղծելու պատրաստակամության մասին: Ինչևէ, թեպետ Բրյուսելում օրեր առաջ ավարտված ԵՄ երկօրյա հերթական գագաթաժողովը մեկնարկեց Մակրոնի ընդգծված դերակատարությամբ, գագաթաժողովի ավարտին դրսևորվում էր եվրոպական միավորվածություն:
Նշենք, որ Մակրոնը փորձում է բարեփոխումներ իրականացնել ոչ միայն ԵՄ-ում, այլև քայլեր է ձեռնարկում Ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում: Ընդ որում, նրա կարծիքով, այս համատեքստում ագրեսոր հանդիսանում է Ռուսաստանը, իսկ Ղրիմի միացումը Ռուսաստանին անընդունելի է: Ֆրանսիայի նախագահը վերջերս տեղի ունեցած G7-ի (Մեծ Բրիատանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) գագաթաժողովին հայտարարեց, որ ուկրաինական ճգնաժամի հարցում ինքը «պահանջկոտ երկխոսություն» է վարելու ՌԴ հետ: Եվ այս հարցում նույնպես նկատվում է Մակրոնի նուրբ դիվանագիտությունը: Չնայած «պահանջկոտ երկխոսության» մասին հայտարարություններին և ՌԴ հասցեին հնչած մեղադրանքներին՝ Մակրոնը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո նշել է, որ ինքը հարգում է Պուտինին, քանի որ վերջինս փորձում է հզորացնել իր երկիրը, ոչ թե կործանել մյուսները:
Իսկ ահա ԱՄՆ հարցում Մակրոնի դիրքորոշումն առավել հստակ է: Երկու երկրների նախագահները պայմանավորվել են համագործակցել մի շարք հարցերում, այդ թվում Սիրիայում քիմիական հարձակման դեպքում: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը հրավիրել է Թրամփին ներկա գտնվել Ֆրանսիայի ազգային տոնին՝ Բաստիլիայի գրավման օրվան նվիրված միջոցառմանը, որն այս տարի նվիրված է լինելու Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ միանալու օրվա 100 տարվան:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ