ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը Գերմանիա կմեկնի առանց թիկնազորի հետախուզվող անդամների

marmaragazetesi.com

Համբուրգ քաղաքում կայանալիք G-20 գագաթնաժողովին մասնակցել պատրաստվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա կմեկնի 250-հոգիանոց պատվիրակությամբ: Պատվիրակության անդամների ցուցակը թուրքական կողմը հանձնել է Գերմանիայի իշխանություններին,հաղորդում է «Արմենպրես»-ը՝ գերմանական Deutsche Welle-ին հղումով:

Պաշտոնական Անկարան անցնող շաբաթվա ընթացքում ինքնակամ թարմացրել է պատվիրակության մեջ ընդգրկված անդամների ցուցակը՝ հանելով այդտեղից Էրդողանի թիկնազորի այն անդամներին, ում նկատմամբ Միացյալ Նահանգներում հտախուզում է հայտարարված:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից պաշտոնական Անկարային հայտնել էին, որ չեն ցանկանում իրենց երկրում տեսնել Էրդողանի թիկնազորի այն 12 անդամներին, ովքեր Վաշինգտոնում հարձակվել էին ցուցարարների վրա և ում նկատմամբ կա կալանքի որոշում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: