ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Է. Նալբանդյան. մեր դիվանագիտության արդյունավետ աշխատանքն ապացուցում են Արցախի հարցով հանդիպումները

Azatutyun.am

Հայաստանի դիվանագետների աշխատանքի արդյունավետությունն ապացուցում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Արցախի հիմնախնդրի շուրջ հանդիպումների արդյունքները։ Այս մասին հունիսի 30-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ունեցած ելույթում, հայտնում է News.am-ը:

Նա չի կիսում «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի կասկածամտությունը, որը հարցրել է, արդյո՞ք Հայաստանի բոլոր դեսպանատներն են բավականաչափ արդյունավետ գործում։ Նալբանդյանի խոսքով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացված որոշումները համահունչ էին այն ամենին, ինչ մինչև դրանց սկսվելն ասում էր Հայաստանի նախագահը։

«Կարծում եք՝ դա օդից ստացա՞նք։ Ո՛չ, դա մեր դիվանագետների աշխատանքն է։ Դա մենք ենք ասել, ոչ թե Ալիևը կամ Ադրբեջանի ղեկավարությունը։ Դա ասում են Հայաստանն ու Արցախը։ Դա են ասում ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները», - ասել է ԱԳ նախարարը։

Այդ հանդիպումներում նշվել է ԵԱՀԿ դիտորդների դիտորդական հնարավորություններն ընդլայնելու, ինչպես նաև շփման գծում միջադեպերի հետաքննության նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին։

«Եվ դա ասել են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա), և ոչ միայն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում», - հավելել է Նալբանդյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: