ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին. արտաքին միջամտությունը տարածաշրջանում անընդունելի է

Սեուլում Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպման շրջանակներում կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումն Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ «Իսրայելի ներգրավումը Ղարաբաղյան հակամարտությանը բացասական հետևանքներ կունենա»՝ հավելելով, որ խնդիրը պետք է կարգավորվի առանց արտաքին միջամտության:

Իսրայելի հիշատակումն Իրանի խորհրդարանի խոսնակի կողմից, թերևս, պատահական չէ: Իհարկե հասկանալի է, որ Լարիջանիի հայտարարության հասցեատերը Բաքուն է: Այստեղ բնականաբար իր դերակատարումն է ունեցել Իսրայելի և Իրանի միջև շարունակվող լարվածությունը, ինչպես նաև Իսրայելի խորացող հարաբերություններն (հատկապես ռազմական ոլորտում) Ադրբեջանի հետ, ինչը միանշանակ չի վրիպում Թեհրանի ուշադրությունից: Իսրայելը չի թաքցնում, որ Ադրբեջանի հանդեպ իր հետաքրքրությունը բխում է առաջին հերթին Իրանի դեմ հավելյալ գործիք ունենալու ցանկությունից: Իսկ Բաքվում փորձում են Իսրայելի հետ համագործակցությունը ներկայացնել որպես հակակշիռ հայ-իրանական հարաբերությունների խորացմանը: Մինչդեռ Թեհրանում ուշադիր հետևում են Թել Ավիվի և Բաքվի մտերմությանը, և հենց այս հանգամանքը մեծապես կաշկանդում է Ադրբեջանին Իսրայելի հետ խորացող հարաբերություններին հրապարակային բնույթ տալու հարցում:

Հատկանշական է, որ ընդամենը օրեր առաջ Իսրայելի Rafael ընկերությունն առաջին անգամ ներկայացրեց հակատանկային նոր սերնդի Spike հրթիռը, որը հաջողությամբ գործարկվել է Իսրայելում: Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ շաբաթներ առաջ Ադրբեջանն այս հրթիռը կիրառել է Արցախի դեմ:

Իրանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը ևս մեկ կարևոր զգուշացում է պարունակում Ադրբեջանի համար և հաստատում Իրանի անփոփոխ դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների ջանքերով՝ ամեն կերպ բացառելով արտաքին միջամտությունը: Իսկ Ադրբեջանի ռազմական համագործակցությունն Իսրայելի հետ ամենևին էլ չի ծառայում այս նպատակին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: