ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները կարող են տուգանվել Ցեղասպանության մասին խոսելու համար

Reuters

Խորհրդարանում պատգամավորների վարքի, նիստերի կանոնակարգի ու արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունների վերաբերյալ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և կոալիցիոն «Ազգային շարժում» կուսակցության կողմից պատրաստված 18 կետանոց փաթեթում տեղ է գտել նաև «Թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու և մեղադրանքներ ներկայացնելու» պարագայում պատգամավորների՝ նիստերից ժամանակավոր հեռացման ու աշխատավարձից 12 հազ. թուրքական լիրայի՝ կամ աշխատավարձի 1/3-ի չափով տուգանելու մասին առաջարկը, հայտնում է Sputnik-Արմենիան։

Հաղորդվում է, որ առաջարկվում է նույն պատժամիջոցը կիրառել նաև «Քուրդիստան» կամ «Քրդական նահանգներ» ձևակերպումներն օգտագործող պատգամավորների դեմ։

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները հայտնել են, որ առաջարկների փաթեթին չեն աջակցի։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ամիսներ առաջ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ցեղասպանություն եզրույթի կիրառման համար զրկվել էր 3 նիստի մասնակցելու իրավունքից։



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: