ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԽ համանախագահներն առաջարկում են իրենց օգնությունը Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, դեսպան Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և դեսպան Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից) հայտարարություն են տարածել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է «Արմենպրեսը»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), հուլիսի 11-ին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հետագա աշխատանքի մանրամասները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին համանախագահների առաջարկը՝ այս տարի ավելի ուշ բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին: Համանախագահներն առաջարկել են իրենց օգնությունը հանդիպման կազմակերպման գործում: Քննարկվել է նաև ներկա իրադրությունը շփման գծում: Նախարարները և համանախագահները համաձայնել են կրկին հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    20 C°
     
    27°  17° 
    02.05.2024
    19°  15° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: