ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Արցախի խորհրդարանականները կոչ են անում միջազգային հանրությանը Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ

ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասված է․

«Քննարկելով վերջին շրջանում հակամարտության գոտում իրավիճակի սրումը, Ադրբեջանի կողմից շարունակական ապակառուցողական և սադրիչ գործողությունները, Ադրբեջանում պետական մակարդակով այլատյացության դրսևորումը՝

Կողմերը՝

կարևորում են 1994 և 1995թթ. զինադադարի անժամկետ համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը,

ընդգծում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը, մասնավորապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը՝ որպես կանխարգելման գործիք,

արձանագրում են, որ Ադրբեջանի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացման խոչընդոտումը պատասխանատվություն է առաջացնում Ադրբեջանի համար՝ հետևանքների իր ողջ ծավալով,

դատապարտում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ժնևյան կոնվենցիայի հետևողական խախտման քաղաքականությունը, քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ռազմական հենակետերի տեղակայումը և խաղաղ բնակչությանը՝ որպես կենդանի վահան օգտագործելը,

կոչ են անում միջազգային հանրությանը հակամարտության գոտում իրավիճակի սրման պատասխանատուների նկատմամբ կիրառել թիրախային քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ,

ակնկալում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առավել արդյունավետ և գործուն ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացի համար պայմանների ապահովմանը,

դիմում են միջազգային կառույցներին՝ ակտիվորեն նպաստելու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

 

Հայաստանի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետության ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան

Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյան»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: