ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit. բանակցային դժվարություններին զուգընթաց բրիտանացիները զղջում են իրենց որոշման համար

Mary Turner/Getty Images

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններն այդքան էլ հարթ չեն ընթանում: Եվրախորհրդարանը սպառնում է վետո կիրառել Brexit-ի համաձայնագրի վրա, եթե Լոնդոնը այլ պայմաններ չառաջարկի Մեծ Բրիտանայիում բնակվող ԵՄ քաղաքացիների համար: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի համակարգող խմբի նամակում՝ ուղղված Brexit-ի հարցերով ԵՄ-ի գլխավոր բանակցող Միշել Բարնյեին:

Եվրախորհրդարանականները մասնավորապես մտահոգություն են հայտնում, որ Լոնդոնի առաջարկած կարգավիճակի դեպքում ԵՄ որևէ երաշխիք չի ունենալու, որ ապագայում Բրիտանիան չի փոխի իր միգրացիոն օրենսդրությունը: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն առաջարկել էր երկրում բնակվող 3.2 մլն ԵՄ քաղաքացիներին դիմել մշտական բնակության իրավունք ստանալու համար: Եվրախորհրդարանում պահանջում են, որպեսզի Միացյալ Թագավորությունը ԵՄ քաղաքացիների համար երաշխավորի այն իրավունքների պահպանումը, որոնք նրանք այժմ ունեն:

Սակայն սա միակ տարաձայնությունը չէ: Կողմերը որևէ կերպ չեն կարողանում համաձայնության գալ Brexit-ի ֆինանսական բաղկացուցիչի շուրջ: Եվրամիությունը Մեծ Բրիտանիայից պահանջել է ճանաչել Լոնդոնին ներկայացված իր բազամամիլիարդանոց ֆինանսական պահանջները` ԵՄ կազմից երկրի առաջիկա դուրս գալու հետ կապված: Խոսքը մինչև 100 մլրդ եվրո փոխհատուցման մասին է. Բրյուսելում նշում են, որ այդ գումարը պետք է վճարվի ֆինանսական այն  պարտավորությունների դիմաց, որոնք Լոնդոնը ստանձնել է ԵՄ-ին անդամակցելիս, պարզաբանել է ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Լոնդոնում այս պահանջը, սակայն, անվանում են «կողոպտիչ»: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն օրերս ևս մեկ անգամ վերահաստատեց այն դիրքորոշումը, որ Լոնդոնը նման աստղաբաշխական գումար չի պատրաստվում վճարել Բրյուսելին:

Նշենք, որ վերոնշյալ երկու հարցերը բանակցային սեղանին դրված այն հարցերից են, որոնցում առաջընթաց չգրանցելու դեպքում Մեծ Բրիտանիայի և ԵՄ միջև երկկողմ հարաբերությունների մասին բանակցությունները չեն կայանա: «Այս թեմաներից մեկի կամ երկուսի առաջընթացն անբավարար կլինի, որպեսզի մեզ թույլ տանք անցնել մեր ապագա հարաբերությունների վերաբերյալ բանավեճին»,- զգուշացրել է Բարնիեն: Նախապես կողմերը հույս ունեին, որ այս հարցերը կհաջողվի համաձայնեցնել մինչև սեպտեմբեր, սակայն կա հավանականություն, որ նշված ժամկետում Լոնդոնն ու Բրյուսելը կարող են և չտեղավորվել:

Նշենք, որ բանակցությունների նման ձգձգումը և կողմերի անզիջում դիրքորոշումը բացասաբար է ազդում բրիտանացիների հասարակական տրամադրությունների վրա: Ինչպես ցույց են տալիս սոցհարցումները, Brexit-ի գործընթացի մեկնարկից հետո դրան աջակցող բրիտանացիների թիվն աստիճանաբար նվազում է: Եթե առաջիկայում բրիտանական տնտեսությունն անկում ապրի, Brexit-ին աջակցող քաղաքացիների թիվը կարող է կտրուկ նվազել, ինչը բրիտանական կառավարության համար էլ ավելի կբարդացնի բանակցային գործընթացը: ԵՄ-ում հույս ունեն, որ ամեն դեպքում շարքային բրիտանացիների նման պաշտոնական Լոնդոնը ևս կփոշմանի. պարբերաբար ԵՄ պաշտոնյաները հայտարարում են, որ պատրաստ են Մեծ Բրիտանիային հետ ընդունել, սակայն Թերեզա Մեյի կառավարությունը շարունակում է պնդել կոշտ  Brexit-ի վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: