Brexit. բանակցային դժվարություններին զուգընթաց բրիտանացիները զղջում են իրենց որոշման համար
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններն այդքան էլ հարթ չեն ընթանում: Եվրախորհրդարանը սպառնում է վետո կիրառել Brexit-ի համաձայնագրի վրա, եթե Լոնդոնը այլ պայմաններ չառաջարկի Մեծ Բրիտանայիում բնակվող ԵՄ քաղաքացիների համար: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի համակարգող խմբի նամակում՝ ուղղված Brexit-ի հարցերով ԵՄ-ի գլխավոր բանակցող Միշել Բարնյեին:
Եվրախորհրդարանականները մասնավորապես մտահոգություն են հայտնում, որ Լոնդոնի առաջարկած կարգավիճակի դեպքում ԵՄ որևէ երաշխիք չի ունենալու, որ ապագայում Բրիտանիան չի փոխի իր միգրացիոն օրենսդրությունը: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն առաջարկել էր երկրում բնակվող 3.2 մլն ԵՄ քաղաքացիներին դիմել մշտական բնակության իրավունք ստանալու համար: Եվրախորհրդարանում պահանջում են, որպեսզի Միացյալ Թագավորությունը ԵՄ քաղաքացիների համար երաշխավորի այն իրավունքների պահպանումը, որոնք նրանք այժմ ունեն:
Սակայն սա միակ տարաձայնությունը չէ: Կողմերը որևէ կերպ չեն կարողանում համաձայնության գալ Brexit-ի ֆինանսական բաղկացուցիչի շուրջ: Եվրամիությունը Մեծ Բրիտանիայից պահանջել է ճանաչել Լոնդոնին ներկայացված իր բազամամիլիարդանոց ֆինանսական պահանջները` ԵՄ կազմից երկրի առաջիկա դուրս գալու հետ կապված: Խոսքը մինչև 100 մլրդ եվրո փոխհատուցման մասին է. Բրյուսելում նշում են, որ այդ գումարը պետք է վճարվի ֆինանսական այն պարտավորությունների դիմաց, որոնք Լոնդոնը ստանձնել է ԵՄ-ին անդամակցելիս, պարզաբանել է ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Լոնդոնում այս պահանջը, սակայն, անվանում են «կողոպտիչ»: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն օրերս ևս մեկ անգամ վերահաստատեց այն դիրքորոշումը, որ Լոնդոնը նման աստղաբաշխական գումար չի պատրաստվում վճարել Բրյուսելին:
Նշենք, որ վերոնշյալ երկու հարցերը բանակցային սեղանին դրված այն հարցերից են, որոնցում առաջընթաց չգրանցելու դեպքում Մեծ Բրիտանիայի և ԵՄ միջև երկկողմ հարաբերությունների մասին բանակցությունները չեն կայանա: «Այս թեմաներից մեկի կամ երկուսի առաջընթացն անբավարար կլինի, որպեսզի մեզ թույլ տանք անցնել մեր ապագա հարաբերությունների վերաբերյալ բանավեճին»,- զգուշացրել է Բարնիեն: Նախապես կողմերը հույս ունեին, որ այս հարցերը կհաջողվի համաձայնեցնել մինչև սեպտեմբեր, սակայն կա հավանականություն, որ նշված ժամկետում Լոնդոնն ու Բրյուսելը կարող են և չտեղավորվել:
Նշենք, որ բանակցությունների նման ձգձգումը և կողմերի անզիջում դիրքորոշումը բացասաբար է ազդում բրիտանացիների հասարակական տրամադրությունների վրա: Ինչպես ցույց են տալիս սոցհարցումները, Brexit-ի գործընթացի մեկնարկից հետո դրան աջակցող բրիտանացիների թիվն աստիճանաբար նվազում է: Եթե առաջիկայում բրիտանական տնտեսությունն անկում ապրի, Brexit-ին աջակցող քաղաքացիների թիվը կարող է կտրուկ նվազել, ինչը բրիտանական կառավարության համար էլ ավելի կբարդացնի բանակցային գործընթացը: ԵՄ-ում հույս ունեն, որ ամեն դեպքում շարքային բրիտանացիների նման պաշտոնական Լոնդոնը ևս կփոշմանի. պարբերաբար ԵՄ պաշտոնյաները հայտարարում են, որ պատրաստ են Մեծ Բրիտանիային հետ ընդունել, սակայն Թերեզա Մեյի կառավարությունը շարունակում է պնդել կոշտ Brexit-ի վրա:
այլ նյութեր այս թեմայով
- Լոնդոնն ու Բրյուսելը Brexit-ից հետո համաձայնության են եկել իրենց հարաբերությունների շուրջ «Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար և ոլորապտույտ ճանապարհ էր, բայց մենք կարող ենք լավ գործարք...
- ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա Brexit-իցհետո հարաբերությունները կարգավորող համաձայնագիր...
- ԵՄ-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու մանդատը ԵՄ-ի ընդհանուր հարցերի խորհուրդը հաստատել Է Եվրահանձնաժողովի մանդատը` Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ...
- Brexit-ի հետևանքները. անջատողական տրամադրությունների ակտիվացում Շոտլանդիայում Brexit-ի օրը՝ հունվարի 31-ին, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հանդես է եկել ելույթով և կոչ է արել իր կողմնակիցներին...
- ԵՄ-ն դիվանագիտական ներկայացուցչություն է բացել Լոնդոնում ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում իրականացնելու է «ԵՄ պատվիրակությունը»` դեսպան, պորտուգալացի դիվանագետ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ