ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսուլի ազատագրում. ինչո՞ւ է ԻՊ-ն այսքան թուլացել

Suhaib Salem / Reuters

Անցնող շաբաթը սկսվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության իրաքյան մայրաքաղաք Մոսուլի գրավման մասին լուրով. իրաքյան բանակից և ամերիկյան օդուժից պահանջվեց մոտ 10 ամիս քաղաքի ազատագրման համար:

Մոսուլի ազատագրումն իհարկե լուրջ մարտավարական նշանակություն ունի, ընդ որում, ինչպես Իրաքի, այնպես էլ ԱՄՆ համար, սակայն այն դժվար է որակել որպես Իրաքում «Իսլամական պետության» դեմ հաղթանակ կամ այդ երկրում կայունության հաստատման սկիզբ: Ահաբեկիչները շարունակում են վերահսկել Իրաքի տարածքի մի զգալի հատված՝ Նայնավա նահանգի հարավարևմտյան մասը, Սիրիայի հետ սահմանակից Անբար նահանգի մեծ մասը, նավթով հարուստ Քիրքուքը, արևմտյան Ռուտբա նահանգի մի մասը և այլն:

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ իսլամիստներն ամբողջությամբ չեն լքել Մոսուլը և շարունակելու են պարտիզանական պայքար մղել. արդեն նախօրեին Մոսուլում տեղի ունեցավ առաջին ահաբեկչությունը: Մոսուլն ԻՊ համար, բացի ռազմավարականից, լուրջ բարոյահոգեբանական նշանակություն ունի. հենց այս քաղաքի գրավումով 2014 թվականին սկսվեց «իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Միևնույն ժամանակ, իրավիճակը Մոսուլում ազատագրումից հետո ավելի բարդ է, քան Հալեպում. տեղացիների վերաբերմունքն իրաքյան բանակի և նրանց աջակցող ամերիկյան զինվորականների նկատմամբ խիստ հակասական է և չի բացառվում, որ նրանք հայտնվեն նաև տեղացիների թիրախում:

Այսպիսով, քաղաքի իսկապես լիարժեք ազատագրման համար դեռ որոշակի ժամանակ է հարկավոր, սակայն արդեն ակնհայտ է, որ Մոսուլի ազատագրումն անդառնալի է. ԻՊ վերջին շրջանում, պայմանավորված Իրաքում և Սիրիայում տարվող ծանր մարտերով, բավականին թուլացած է քաղաքը վերագրավելու փորձ անելու համար: Միևնույն ժամանակ, կազմակերպությունում կա որոշակի պառակտվածություն, ինչի մասին վկայում է մի խումբ ահաբեկիչների կողմից իրաքյան Թել-Աֆար քաղաքը «խալիֆաթից» անկախ պետություն հռչակելը: Ենթադրվում է, որ ահաբեկիչների շրջանում նման տրամադրությունները պայմանավորված են ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադիի ոչնչացմամբ: Ճիշտ է, պաշտոնապես ԻՊ այս լուրը չի հաստատել, սակայն ԻՊ-ում որոշ աղբյուրներ հաստատել են, միևնույն ժամանակ, ԻՊ-ում հանել են Բաղդադիի զոհվելու մասին լուրերի համար պատիժը, ինչը ևս վկայում է այդ լուրի իսկությունը:

Այսպիսով, չնայած պնդումներին, որ ԻՊ-ն նման չէ մյուս ահաբեկչական կազմակերպություններին, և նրա գործունեությունն անձով պայմանավորված չէ, առաջնորդին կորցնելու փաստը չի կարող չանդրադառնալ վերջինիս գործունեության վրա: Անկնալվում է, որ մինչ կազմերպության նոր ղեկավարության ամրապնդումը, ԻՊ ավելի պասիվ գործողություններ կիրականացնի: Միևնույն ժամանակ, շտապողականություն չկա նաև իրաքյան և ամերիկյան ուժերի մոտ. նույնիսկ չկա պայմանավորվածություն, թե Մոսուլից հետո ԻՊ-ից ինչ տարածքներ են ազատագրելու: Արդյունքում, Իրաքում իրավիճակն ուղղակի երանգային փոփոխություն է կրում: Ակնկալվում է, որ ռազմական գործողություններն ինչ-որ ժամանակով կպասիվանան, փոխարենը, միջազգային հարթակներում կատիվանան մերձավորարևելյան թեմայով քաղաքական մարտերը, քանի որ Մոսուլի ազատագրումով իրաքյան և հատկապես ամերիկյան իշխանությունները ձեռք են բերում լուրջ հաղթաթուղթ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: