Ցեղասպանության ժխտումը դրա շարունակությունն է, որն ավելի ագրեսիվ է դառնում. Թուրքիայում Մարդու իրավունքների պաշտպան (ԲԱՑԱՌԻԿ)
«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց իրավապաշտպան, ֆեմինիստ, Թուրքիայի Մարդու Իրավունքների Ասոցիացիայի (Ստամբուլի մասնաճյուղի) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, Այշե Գյունայսուի հետ`Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մասին:
- Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո` ազատությունների և մարդու իրավունքների տեսանկյունից:
- Արտակարգ դրության հայտարարումից հետո Թուրքիայում բացարձակապես ո՛չ ժողովրդավարություն կա, ո՛չ ազատություն, ո՛չ մարդու իրավունքներ: Սահմանադրական հանրաքվեից հետո ԱԶԿ-ն ուժեղացրեց իր ահաբեկչական բռնատիրությունը, հարյուր հազարավոր ուսուցիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ և այլ քաղաքացիական ծառայողներ մեծապես ճնշվում են, խաղաղ ցույցերն ու հանդիպումներն արգելվում են, լրագրողներին ու կուսակցական ակտիվիստներին ազատազրկում են, մարդու իրավունքների ոտնահարման համընդհանուր խախտումների շարքի ենք ականատես լինում: Իրավիճակն ամեն օր վատանում է: Անվտանգության ուժերի վերջին աներևակայելի, լիովին անօրինական կամայական քայլը հայտնի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ձերբակալումն էր հուլիսի 5-ին: Իրավապաշտպանների ասոցիացիայի նախագահ Օզթուրգ Թուրքդողանը տեղի ունեցածը իրավացիորեն կոչեց «առևանգում, ոչ թե կալանավորում»: Ոստիկանության նման «առևանգումը» պատճառաբանված է Քաղաքացիների վեհաժողովի կողմից թողարկված հոդվածում, որի ներկայացուցիչները ևս գտնվում են ձերբակալվածների շրջանում: Ահա մի քանի հատված մարդու իրավունքների խախտումներին և վերջին անօրինական ձերբակալություններին վերաբերող տեղեկատվական հոդվածից.
1. Ոստիկանությունը ոչ մեկին չի հայտնել իրավապաշտպանների ձերբակալման մասին, որը տեղի է ունեցել ժամը 10: 00-ին և թույլ չի տվել նրանց խոսել իրենց հարազատների և փաստաբանների հետ: Հուլիսի 5-ի երեկոյան միայն պարզվեց, որ նրանք ձերբակալվել են:
2. Հինգշաբթի, հուլիսի 6-ին, ձերբակալումից 30 ժամ անց միայն նրանց վերջապես թույլատրվել է տեղեկացնել իրենց հարազատներին իրավիճակի մասին: Հայտնի է, որ կեսգիշերին նրանք երկու խմբերով ուղարկվել են տարբեր ոստիկանական բաժանմունքներ, թեև նրանց պահառման կոնկրետ հասցեները հայտնի չեն:
3. Փաստաբանները չեն կարողացել բանավոր կամ գրավոր տեղեկություններ ստանալ ոստիկանության բաժանմունքներից իրենց հաճախորդների դեմ մեղադրանքների մասին և միայն կարողացել են պարզել, որ դա ահաբեկչության հետաքննություն է եղել ոստիկանության կողմից պատրաստված արձանագրությունների պատրաստման հաշվետվություններից:
4. Պահառության ժամկետը սահմանվել է 7 օր՝ սկսված հուլիսի 5-ի ժամը 14: 30-ից (պաշտոնական արձանագրությունների համաձայն), և երկարաձգվել է հուլիսի 7-ին ևս 7 օրով:
5. Հետաքննության գործով դեռևս կա որոշակի սահմանափակում: Հետևաբար, պարզ չէ, թե ինչ մեղադրանքների և ապացույցների վրա է հիմնվում իրավապաշտպանների ձերբակալությունը:
- Դուք զգո՞ւմ եք փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականության որևէ փոփոխություն:
- Այո՛, կա փոփոխություն դեպի վատը: Ոչ մահմեդական համայնքների հանդեպ պետական քաղաքականությունը (մենք չենք կոչում դրանք «փոքրամասնություններ») միշտ էլ խտրական և ճնշող է եղել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվանից ի վեր`նպատակ ունենալով ազատվել նրանցից բոլոր հնարավոր եղանակներով: Վառ օրինակ է ասորական համայնքի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը: Հունիսի 23-ին «Ագոսը» տեղեկացրեց. «Մոր Գաբրիելի վանական համալիրի հետազոտությունները (Մադիաթում, Ասորական պատմական Թյուր Աբդին շրջանում գտնվող Մարդիում) հայտնաբերել են, որ գանձապետարանի տրամադրության տակ են հայտնվել տասնյակ եկեղեցիներ և վանքեր, որոնք այնուհետև հանձնվել են Թուրքիայի կրոնական հարցերով նախարարությանը կամ Դիյանեթին: Ասորական գերեզմանոցներն իրենց հերթին փոխանցվել են Մարդիի քաղաքապետարանին:
Եթե Ասորական Ցեղասպանությունը տեղի չունենար, այսօր Թյուր Աբդինում ավելի քան մեկ միլիոն ասորի էր լինելու, մինչդեռ նրանք այժմ կազմում են ընդամենը 2 հազար և զրկված են իրենց վանքերից, եկեղեցիներից, գերեզմանոցներից:
Վերջերս Թուրքիայի Ազգային ժողովի կանոնակարգում կատարված փոփոխությունները ևս մեկ քայլ են Թուրքիայի ոչ մահմեդական համայնքների նկատմամբ կառավարության քաղաքականության հետագա վատթարացման ուղղությամբ:
- Թուրքիայի խորհրդարանում քննարկվում է այն պատգամավորներին պատժելու հարցը, որոնք կօգտագործեն Հայոց ցեղասպանություն և Քուրդիստան եզրույթները: Ի՞նչ կարծիք ունեք այս առումով: Հնարավո՞ր է, որ նման օրենք ընդունվի:
- Փոփոխությունները ներկայացվել են կառավարության և «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից, որոնք պատիժ են սահմանում «ցեղասպանություն» բառի օգտագործման համար: Սա կտրուկ քայլ է, քանի որ անցած տասը-քսան տարիների ընթացքում աստիճանաբար վերացվեց Ցեղասպանության բառի չգրված արգելքը: Բառը սկսել է հրապարակայնորեն օգտագործվել 1990-ականների վերջին ինչպես տարատեսակ հանդիպումներում, այնպես էլ ընդդիմադիր լրատվամիջոցներում: Ցեղասպանության ժխտումը դրա շարունակությունն է, որն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում: Խորհրդարանում այս բառի վրա նախատեսվող արգելքը նշանակում է, որ Թուրքիայում խոսքի ազատության շարունակական խախտումը հասել է իր բարձրագույն մակարդակին: Այլ կերպ ասած, օրենսդիրները կզրկվեն խոսքի ազատությունից: Եվ, այո՛, օրինագծի այս առաջարկն, ամենայն հավանականությամբ, կընդունվի, քանի որ Թուրքիայի ներկայիս ղեկավարները ցույց են տվել, որ պատրաստ են անցնել բոլոր հնարավոր սահմանները և խախտել մարդու իրավունքների բոլոր միջազգային նորմերն ու չափանիշները:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 4,63 կմ/ժ