ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում ընտրել են անցումային շրջանի նախագահ

president.am

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ԱԺ հատուկ նիստում՝ փակ-գաղտնի քվեարկությամբ, 28 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ վերընտրվել է ԼՂՀ նախագահ։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ Արցախի խորհրդարանի լրատվական վարչության պետ Լիլիթ Ասրյանին հղումով։

Նրա խոսքով, փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցելէ  ԼՂՀ խորհրդարանի 33 պատգամավորներից 32-ը։ Նրանցից մեկը՝ «Ժողովրդավարություն» խմբակցությունից Արմո Ծատուրյանը, ներկա չի եղել առողջական խնդիրների պատճառով։

 ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել էին գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Գործող նախագահին իր աջակցությունն էր հայտնել նաև Խորհրդարանի միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը։

Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, Խորհրդարանի ընտրած Հանրապետության նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.05.2026
       
    16.05.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: