ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում ընթացող պետականաշինության գործընթացը շատ կարևոր է

Երեկ Արցախում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Խորհրդարանի կողմից երկու տարի ժամկետով նախագահ ընտրելն առաջին հերթին անհրաժեշտ և կարևոր էր անցումային փուլում երկրում քաղաքական կայունություն ապահովելու և մեկնարկած քաղաքական գործընթացն ավարտին հասցնելու տեսակետից:

Այս տարվա փետրվարին Արցախը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց նախագահական համակարգի, ինչը ենթադրում է իշխանության առավել մեծ լծակների կենտրոնացում երկրի ղեկավարի ձեռքերում: Գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետի սպառվելուց հետո անցկացվելու են նոր համաժողովրդական ընտրություններ, որոնց ժամանակ ժողովուրդն ուղղակի ընտրություններով ընտրելու է նոր խորհրդարանի կազմը և նոր նախագահին: Եվ արդեն նորընտիր նախագահը նշանակելու է վարչապետին ու կառավարությանը:

 «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում գտնվող երկրի համար, որն ամեն պահ իր անմիջական սահմանին զգում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգն ու գիտակցում անվտանգության նկատառումներից բխող որոշումների արագ կայացման անհրաժեշտությունը՝ կառավարման լծակների կենտրոնացումը մեկ կետում առավել քան տրամաբանական է: Սակայն, ամենակարևորն այս գործընթացում այն է, որ Արցախը բոլոր այս կերփափոխումները, իշխանության ինստիտուտների բարեփոխումներն իրականացնում է ժողովրդավարական ճանապարհով: Դրա համար ընտրվում են լեգիտիմ և միջազգային չափորոշիչներին համապատասխանող մեխանիզմներ:

Ասվածի ապացույցը 2017թ. փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական հանրաքվեն էր, որի ժամանակ Արցախի բնակչության մեծամասնությունը կողմ արտահայտվեց կառավարման ձևի փոփոխությանը: Մյուս կարևոր քայլը լինելու է երկու տարի անց համաժողովրդական ընտրությունների անցկացումը՝ նոր նախագահի և խորհրդարանի ընտրության համար:

Այս գործընթացները նպաստում են Արցախում պետական ամուր ինստիտուտների կայացմանն ու ցույց են տալիս երկրում ընթացող պետականաշինության ակտիվ գործընթացի արդյունքները:

Արցախի ժողովուրդն իր կյանքը կազմակերպում է, ելնելով առկա մարտահրավերներից և իր առջև ծառացող խնդիրներից, և չի նահանջում ժողովրդավարական արժեքներից: Դա, թերևս ամենակարևոր հանգամանքն է: Կարևոր, մի կողմից, երկրի բնակչության կյանքի կազմակերպման, մյուս կողմից՝ կարգավորման գործընթացում առկա իրավիճակից նահանջ թույլ չտալու տեսակետից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: