ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիային կհաջողվի՞ սթափեցնել Էրդողանին

infostormer.com

Թուրքիայի և Գերմանիայի միջև արդեն մի քանի ամիս շարունակվող լարվածությունը այս շաբաթ հասավ իր գագաթնակետին: Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի բազաներում գերմանացի զինվորականներին այցելել արգելելուց, Թուրքիայում գերմանացի լրագրողի ձերբակալությունից, Բեռլինին նացիզմի մեջ մեղադրելուց հետո գերմանական իշխանությունների համբերության բաժակը լցվեց Թուրքիայում Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստների ( այդ թվում՝ Գերմանիայի մեկ քաղաքացու), ձերբակալությունը: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն այս կապակցությամբ հայտարարել է, որ Գերմանիան վերանայում է իր հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ այլևս չի կարող նախկինի պես շարունակվել: Նա, մասնավորապես, կոչ է արել գերմանական ընկերություններին հրաժարվել Թուրքիայում ներդրումներ կատարելուց, ինչպես նաև գերմանացիներին հորդորել է հրաժարվել այդ երկիր այցելությունից: Գերմանիան պատրաստվում է նաև առկախել Թուրքիայի հետ ռազմական նախագծերը:

Գաբրիելի այս հայտարարությունն Անկարայում անվանել են քաղաքական մեծ անպատասխանատվություն, շանտաժ, իսկ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ այն ուղղված է ներքին լսարանին, որն ընդամենն երկու ամիս անց ընտրելու է նոր խորհրդարան: Սակայն պետք է նկատել, որ ընտրությունները Թուրքիայի դեմ Բեռլինի քաղաքականության կոշտացման հարցում երկրորդական դերակատարում ունեն: Թուրքիայի նկատմամբ քաղաքականության վերանայումը համաձայնեցվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ընտրություններում նրա հիմնական մրցակից Մարտին Շուլցի միջև: Ավելին, Գաբրիելի այս հայտարարությունը ուղղակի ներքին լսարանի ականջը շոյելու համար չէ արված, այն ունի նաև գործնական հետևանքներ. Գերմանիայի արտահանողների ասոցացիայի փոխանցմամբ գերմանական բազմաթիվ ընկերություններ սառեցրել են իրենց ակտիվները Թուրքիայում։ Նվազում են նաև զբոսաշրջային հոսքերը:

Ընդ որում, Էրդողանին սթափեցնելու համար Բեռլինում պատրաստվում են ներգրավել նաև ԵՄ ռեսուրսները՝ մասնավորապես բարձրացվել է միգրացիոն համաձայնագրի շրջանակում Թուրքիային խոստացված ֆինանսական օգնության չեղարկման հարցը: Հաշվի առնելով ԵՄ-ում Գերմանիայի ունեցած ազդեցությունը և միգրացիոն հոսքերը դեպի Եվրոպա կանխելու հարցում Անկարայի ջանքներից եվրոպական երկրների դժգոհությունը՝ Բեռլինի համար մեծ դժվարություն չի լինի դա անելը:

Բեռլինում հույս ունեն, որ տնտեսական այս միջոցառումներն որոշակի սթափեցնող ազդեցություն կարող են ունենալ Էրդողանի համար, ով ամեն գնով ցանկանում է Բեռլինից ստանալ հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող երկու թուրք բարձրաստիճան զինվորականներին: Սակայն, ինչպես երևում է, Գերմանիայում այլևս չեն պատրաստվում հանդուրժել Էրդողանի հանդգնությունը: Ինչպես ցույց տվեց 2015 թվականի վերջին ռուս-թուրքական լարվածության փորձը, էրդողանը պատրաստ չէ Թուրքիայի ներկայիս ներքաղաքական քաոսային իրավիճակում զոհել տնտեսական շահերը, իսկ Գերմանիան Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերն է, և վերջինիս կորցնելը լուրջ հարված կլինի Թուրքիայի տնտեսության համար: Այսպիսով, էրդողանին սթափեցնելու արդյունավետությունը կախված է Գերմանիայի տնտեսական պատժամիջոցների լրջությունից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: