ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում ևս 6 մեդալ են շահել

Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները: Այս անգամ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միջազգային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականներն արժանացել են 6 մեդալի և 2 գովասանագրի, հայտնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվել է հուլիսի 12-23-ը Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ ՀՀ թիմը, որը ղեկավարում էին Սմբատ Գոգյանը /ՀՀ ԳԱԱ/ և Տիգրան Մարգարյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, արժանացել է 2-ական արծաթե /Միքայել Մկրտչյան, 12-րդ դասարան և Գագիկ Մաղաքյան, 10-րդ դասարան/ ու բրոնզե /Սերգեյ Ներսիսյան, 12-րդ դասարան և Վահան Մարտիրոսյան, 11-րդ դասարան/ մեդալի և 1 գովասանագրի /Կարագուլյան Վահե, 11-րդ դասարան/։ Բոլոր աշակերտները սովորում են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։

Ֆիզիկայի օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 16-24-ը Ինդոնեզիայի Յոգոկարտա քաղաքում, մեր աշակերտները վաստակել են 1-ական արծաթե /Դավիթ Գևորգյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան/ ու բրոնզե /Խաչատուր Նազարյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան/ մեդալ և 1 գովասանագիր /Միքայել Եղիազարյան, «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան/: Թիմը ղեկավարում էին Գագիկ Գրիգորյանը և Բիլոր Կուրղինյանը, ովքեր դասավանդում են «ԱՅԲ» և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցներում։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-15-ը Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում կայացած «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը շահել էր երկու բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր: Նշենք, որ հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Կենսաբանություն» առարկայից, հուլիսի 23-30-ը, Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: