ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Թուրքիային

DPA

Գերմանիան և Շվեդիան Թուրքիայում վեց իրավապաշտպանի, այդ թվում նաև Գերմանիայի ու Շվեդիայի քաղաքացիների կալանավորման փաստի առնչությամբ բողոքի նոտա են հղել պաշտոնական Անկարային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը:

Խոսնակը տեղեկացրել է, որ ներկայացված բողոքի նոտայում իրենք պահանջել են Թուրքիայի իշխանություններից հստակեցնել, թե կալանավորվածները, մասնավորապես Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթները և Շվեդիայի քաղաքացի Ալի Գարավին ինչում են մեղադրվում: «Պաշտոնապես նրա (խմբ.-Ստոյդթների) դեմ ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանք է ներկայացվում: Այնուհետև Թուրքիայի նախագահից լսում ենք, թե նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործակալն է և ցանկանում է մասնատել Թուրքիան: Երկու մեղադրանքներն էլ չեն կարող ճիշտ լինել»,- ասել է Շեֆերը: Նա նշել է, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի կալանավորվածները չդառնան թուրքական կառավարության գերիները: «Այլևս դժվար է հանգիստ խղճով Գերմանիայի քաղաքացիներին առաջարկել այցելել Թուրքիա»,- նկատել է նա: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: