ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք պատգամավորները նույնպես զրկվեցին խոսքի ազատության իրավունքից

Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները նոր դրսևորումներ են ստանում: Թուրքիայի խորհրդարանի ներքին ընթացակարգային նոր կանոնները, որոնց մեծ մասն արդեն իսկ ընդունվել է խորհրդարանի կողմից (18-ից 14-ն ընդունվել են), միտված են սահմանափակելու պատգամավորների խոսելու և արտահայտվելու ազատությունները:

Նոր ընթացակարգային կանոնների ամենախնդրահարույց կետերից են պատգամավորների ելույթների ժամանակի նվազեցումը 10 րոպեից 3 րոպեի, նոր նախաձեռնությունների վերաբերյալ քննարկումների ժամանակի նվազեցումը 40 րոպեից 14 րոպեի, ինչպես նաև խորհրդարանում Հայոց ցեղասպանություն, Քուրդիստան կամ քրդական շրջաններ արտահայտությունների օգտագործումը: Ի դեպ, ընդունված կանոնները խախտողների համար արդեն իսկ սահմանվել են «պատիժներ». մեջլիսի աշխատանքներից ժամանակավոր հեռացում, աշխատավարձի 1/3-ի պահում (մոտ 3000 դոլարին համարժեք գումար):

Ակնհայտ է, որ լրատվամիջոցների, ակտիվիստների, իրավապաշտպանների դեմ իրականացվող գործողություններից, նրանց լռեցնելուց, բռնաճնշումների ենթարկելուց և բանտարկելուց բացի Թուրքիայի իշխանություններն այժմ թիրախավորված աշխատանք են տանում ընդդիմադիր պատգամավորներին լռեցնելու ուղղությամբ: Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորների դեմ իրականացված ակցիաներին, նրանց ներկայացուցիչների ձերբակալություններին եկան փոխարինելու առավել համակարգված, ինստիտուցիոնալ սահմանափակումները, որոնք, անմիջապես ուղղված չլինելով ընդդիմության դեմ, մասնակիորեն լուծում են ընդդիմադիր պատգամավորների կողմից հակաիշխանական ելույթների հարցը:

Այն, որ Թուրքիայն ընթանում է ավտորիտարիզմի հաստատման ուղիով աստիճանաբար դառնում է էլ ավելի ակնհայտ: Էրդողանին ոչ միայն հաջողվեց առանց լուրջ խոչընդոտների իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ ընդլայնելու սեփական լիազորությունները, այլև այսօր նրան հաջողվում է գրեթե սահուն կյանքի կոչել սահմանադրությամբ նախատեսված փոփոխությունները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: