ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում զարգանում է էքստրեմալ տուրիզմը (ԲԱՑԱՌԻԿ)

Արցախում զբոսաշրջության  զարգացման վերջին միտումների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանի հետ:


- Պարո՛ն Գրիգորյան, կարո՞ղ եք ներկայացնել Արցախում զբոսաշրջության զարգացման վերջին միտումները: 

- Ընդհանուր առմամբ, զբոսաշրջության զարգացման տեմպերն Արցախում թույլ են տալիս խոսել բնագավառի՝ որպես տնտեսության դինամիկ ու կայուն զարգացող ճյուղի մասին: Վերջին տասը տարիների ընթացքում Արցախում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը քառապատկվել է՝ 2016 թվականին հասնելով գրեթե 15000-ի:  Այս տարի ևս զբոսաշրջության զարգացման բարձր տեմպեր են արձանագրվում: Այսպես, 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 46 տոկոս օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի աճ 2016 թվականի համեմատ և 26 տոկոս՝ 2015-ի համեմատ:

- Վերջին մի քանի տարում ի՞նչ քայլեր են արվել Արցախում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ:

- Գիտեք, բավականին բազմաբովանդակ հարց եք բարձրացնում, քանի որ զբոսաշրջության բնագավառն ինքնին բազմաշերտ ու ծավալուն է իր էությամբ, դրա զարգացմանն ուղղված քայլերը ևս այդպիսինն են: Մի քանի խոսքով կարող եմ նշել, որ թե՛ ենթակառուցվածքների զարգացման առումով, թե՛ զբոսաշրջային արդյունքի ստեղծման ու առաջխաղացման առումով մեծ քայլեր են ձեռնարկվել, ինչի արդյունքում այսօր ունենք գրեթե հիսուն հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, տասնյակ բարեկարգ, հասանելի ու իրենց էությամբ բացառիկ զբոսաշրջավայրեր: Բացի այդ, աշխատում ենք զբոսաշրջային արդյունքի դիվերիսֆիկացման վրա՝ զբոսաշրջիկներին առաջարկելով ոչ միայն ճանաչողական շրջագայություններ, այլև տարբեր ժամանցային միջոցառումներ:

Այս տարվանից գործարկվել են Արցախի տարածքում գործող զբոսաշրջային ավտոբուսները, որոնք տարբեր երթուղիներով Արցախի քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին հասցնում են զբոսաշրջային գրավչության վայրեր մատչելի գներով:

- Ի՞նչ է այսօր Արցախն առաջարկում զբոսաշրջիկներին:

- Արցախում ակտիվորեն զարգացնում են զբոսաշրջության մի շարք ուղղություններ, որոնց թվում են արդեն ավանդական դարձած ճանաչողական տուրիզմը և զագրացման մեծ ներուժ ունեցող էքստրեմալ տուրիզմն ու էկոտուրիզմը: Արցախի հարուստ պատմա-մշակութային ու բնական ժառանգությունն, ըստ էության, այն հիմնաքարերն են, որոնց վրա այսօր կանգնած է զբոսաշրջությունն Արցախում: Պետության դերն այստեղ բարեկարգ, պահպանված հասանելի պատմա-մշակութային օբյեկնտերով ապահովումն է, որոնք զբոաշրջիկների համար մեծ հետաքրքրություն են առաջացնում: Բացի այդ, Արցախի բնական լանդշաֆտն ինքնին  լավ հնարավորություն են ստեղծում ակտիվ հանգիստ նախընտրող զբոսաշրջիկների համար:

Հատուկ նախագծված թվով "13 Janapar Trail" լեռնային արահետները ճամփորդներին «ուղղորդում են» Արցախի հյուսիսից մինչև հարավային շրջաններ, ամենատեսարժան ու հայտնի հուշարձանների այցելության հնարավորություններով: Բացի այդ, նաև մեծ ներուժ կա զարգացնելու լեռնային հեծանվասպորտը ու լեռնագնացությունն Արցախում, ինչի ուղղությամբ ևս որոշակի աշխատանքներ են տարվում:

- Ո՞րն է զբոսաշրջիկների սիրելի վայրն Արցախում:

- Դժվար է առանձնացնել որևէ զբոսաշրջավայր, Արցախը զբոսաշրջիկներին գերում է իր ամբողջ էությամբ: Սակայն այցելությունների տեսանկյունից կարելի է առանձնացնել Շուշին, Տիգրանակերտն, Հունոտի կիրճին, Տողի Մելիքական ապարանք- արգելոցները, Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, իսկ հոգևոր նշանակության վայրերից Գանձասարի, Դադիվանքի ու Ամարասի վանական համալիրները:

- Ունե՞ք արդյոք ծրագրած քայլեր, որոնք պատրաստվում եք իրականացնել ապագայում` էլ ավելի զարգացնելու զբոսաշրջությունն Արցախում:

- Զբոսարջության բնագավառի՝ որպես  պետության ուշադրության կենտրոնում գտնվող տնտեսության ճյուղի համար նախագծվում են տարեկան, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, որոնք խթանում են ներգնա զբոսաշրջության զարգացումը և ստեղծում ամուր հիմքեր հետագայում զբոսաշրջային ներուժն առավել արդյունավետ իրացնելու համար: Բացի պետության կողմից իրականացվող բազմազան ծրագրերի, այսօր ունենք պայմանավորվածություններ նաև միջազգային դոնորների հետ՝ զբոսաշրջության բնագավառում մի շարք զարգացման ծրագրեր իրականացնելու համար:

- Երևի թե գործի բերումով պարբերաբար առնչվում եք զբոսաշրջիկների հետ: Կադրադառնա՞ք նրանց արձագանքներին:

- Չնայած Արցախի ՝ որպես զբոսաշրջային ուղղություն վարկանիշի վրա որոշակի բացասական ազդեցություն է ունենում չլուծված հակամարտությունը, տարբեր երկրներից այցելած զբոսաշրջիկները հաճախ նշում են իրենց ապահով ու անվտանգ զգալու հանգամանքը, զարմացած են լինում զբոսաշրջավայրերի, ենթակառուցվածքների և առհասարակ երկրի զարգացվածության մակարդակով: Բայց ամենահետաքրքիր փորձը, որ ունենում եմ զբոսաշրջիկները դա, իհարկե, տեղացիների հետ շփումն է, արցախցիների հյուրընկալության մշակույթի հետ ծանոթացումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: