Փենսի «երեք ծովերի տուրնեն». ԱՄՆ գործընկերները և «ռուսական սպառնալիքը»
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ընդամենը 4 օրվա ընթացքում հասցրեց Տալինում բանակցություններ վարել Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ղեկավարների հետ, այցելել Թբիլիսի և Պոտգորիցայում մասնակցել Ադրիատիկ խարտիայի գագաթաժողովին: Նշենք, որ Փենսի «երեք ծովերի տուրնե»-ն տեղի ունեցավ Թրամփի այցից մոտ մեկ ամիս անց: Ավելին՝ արևելաեվրոպական երկրներում փոխնախագահի հայտարարությունները գրեթե չէին տարբերվում ավելի վաղ ԱՄՆ նախագահի կատարած հայտարարություններից:
ԱՄՆ փոխնախագահն իր շրջայցը մեկնարկեց Տալինից: Այստեղ իր ելույթներից մեկի ժամանակ Փենսը հայտարարեց, որ «իր հետ բերել է ազատ աշխարհի ղեկավարի՝ Դոնալդ Թրամփի ողջույնները»: Քաջ գիտակցելով, որ Տալինում, Ռիգայում և Վիլնյուսում միայն ողջույններ չեն ակնկալում, նա հիշատակեց 1949 թվականի Վաշինգտոնի պայմանագրի՝ ՆԱՏՕ-ի ստեղծման մասին փաստաթղթի՝ միասնական պաշտպանության մասին 5-րդ հոդվածը, որի համաձայն՝ հարձակումը ՆԱՏՕ անդամ որևէ երկրի վրա նշանակում է հարձակում բոլոր անդամների վրա: Էստոնիայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Փենսը քննարկեց մի շարք այլ հարցեր: Երկրի վարչապետ Յուրի Ռատասը հայտարարել է, որ ամերիկյան կողմն անդրադարձել է երկրում ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանական սարքեր տեղադրելու հարցին: Այնուամենայնիվ, վարչապետը զրույցի մանրամասները չի հրապարակել, հայտնում է TASS-ը:
Վրաստանում ԱՄՆ փոխնախագահը ևս փորձեց բավարարել երկրի իշխանությունների սպասելիքները: Նա մասնավորապես հայտարարեց, որ Թրամփը և ինքը հավատարիմ են 2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի հայտարարությանը: Այս հայտարարությամբ Փենսը հստակ հասկացրեց, որ «վաղ թե ուշ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ»: Նա հավելեց, որ ԱՄՆ-ն հպարտ է Վրաստանի և վրաց ժողովրդի հետ իր բարեկամության և ռազմավարական համագործակցության համար: Փենսի խոսքերով, ԱՄՆ նախագահը գործուղել է իրեն՝ հաղորդելու բալթյան երկրներին, Վրաստանին և Չեռնոգորիային, որ ԱՄՆ-ն աջակցում է աշխարհի բոլոր ազատություն սիրող երկրներին, գրում է BBC-ն: ԱՄՆ փոխնախագահը չմոռացավ բարձրացնել նաև Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը, որը հանդիսանում է Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտներից մեկը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, մինչդեռ Վրաստանն այդ տարածքները համարում է իր անբաժան մաս՝ մեղադրելով Մոսկվային դրանք օկուպացնելու մեջ: Վրաստանում իր ելույթներից մեկի ժամանակ Փենսը հայտարարեց, որ Վաշինգտոնի և Թբիլիսիի ռազմավարական համագործակցությունը երբեք չի եղել այսչափ ամուր: Հիշեցնենք, որ դեռևս ընթացիկ տարվա փետրվարին Մյունխենի համաժողովի շրջանակներում ԱՄՆ փոխնախագահը հավաստիացրել էր Վրաստանի վարչապետին, որ Թբիլիսին շարունակում է մնալ Վաշինգտոնի կարևորագույն գործընկերներից:
Փենսի շրջայցը եզրափակվեց Չեռնոգորիայով, որը հունիսի 5-ին դարձել է ՆԱՏՕ-ի անդամ: Այստեղ ԱՄՆ փոխնախագահը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի կազմում կան մեծ և փոքր երկրներ, սակայն ԱՄՆ-ն չունի փոքր գործընկերներ, և իրենք բարձր են գնահատում ՆԱՏՕ-ի միջոցով Չեռնոգորիայի հետ հաստատված նոր կապը: Նա կոչ է արել տարածաշրջանի ղեկավարներին առավելագույն օգուտ քաղել իրենց հանդիպումից և Ռուսաստանն անվանել է «անկանխատեսելի երկիր», որը, նրա խոսքերով, ձգտում է ապակայունացնել Բալկանները:
Նշենք, որ Փենսի այցի մասին լուրը մեծ ոգևորություն էր առաջացրել վրացական, բալկանյան և բալթյան երկրներում: Էստոնական ԶԼՄ-ները նշում էին, որ Փենսը Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն է, ով այցելելու է իրենց երկիր: Չեռնոգորիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ ավելի քան 100 տարվա ընթացքում, երբ երկու երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, փոխնախագահ Փենսն ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով այցելելու է Չեռնոգորիա: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր հերթին հայտարարեց, որ փոխնախագահի այցը բացահայտ վկայում է, որ Վաշինգտոնն աջակցում է Թբիլիսիին: Նա հավելեց, որ շատ ուրախ է, որ ԱՄՆ-ն իր կարևորագույն գործընկերների շարքում դիտարկում է նաև Վրաստանը, Էստոնիան և Չեռնոգորիան:
Փենսի շրջայցի համար երկրների ընտրությունը բնավ պատահական չէր: Ինչպես նշում են մի շարք փորձագետներ, այդ բոլոր երկրներին միավորում է «ռուսական սպառնալիքի անհանգստությունը», իսկ Փենսի այցը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ երկրներին: Այդ մասին Փենսն ինքն էլ հայտարարեց՝ ասելով, որ Ամերիկան միայնակ չի թողնի իր գործընկերներին «ռուսական սպառնալիքի» դեմ: Փորձագետները նշում են, որ սա Մոսկվայի համար նշանակում է երկարաժամկետ հակամարտություն, ինչի մասին վկայում է նաև Թրամփի կողմից ՌԴ դեմ պատժամիջոցերի մասին օրենքի ստորագրումը:
Եվ չնայած առաջին հայացքից թվացյալ աշխարհագրական ցրվածությանը՝ Էստոնիան, Վրաստանը և Չեռնոգորիան ունեն մի շարք ընդհանրություններ: Երեք պետություններն էլ իրենց ապագան տեսնում են արևմտյան աշխարհի կազմում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն իր հերթին ցանկանում է ամրապնդել իր դիրքերն այս տարածաշրջաններում՝ վերոնշյալ երկրների հետ զարգացնելով տնտեսական, էներգետիկ և քաղաքական համագործակցությունը:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ