ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Oգոստոսի 12-ից հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներն այլևս չեն երկարաձգվի

Analitikaua.net

Այս տարվա օգոստոսի 12-ից  հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներն այլևս չեն երկարաձգվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր որոշում, համաձայն որի, հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներն այլևս չեն երկարաձգվելու: Եթե լրացել է անձնագրի ժամկետը, պետք է դիմել այն փոխանակելու համար: ՀՀ կառավարության որոշումն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում: Այն ուժի մեջ է մտնելու 12.08.2017թ.-ից», - հայտնել է Բիչախչյանը:

Վարչության պետը նաև նշել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից անձնագրի ժամկետը չի երկարաձգվելու, իսկ մինչ այդ երկարաձգվածները պահպանելու են իրենց ուժը մինչև երկարաձգման կնիքում նշված ժամկետի ավարտը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: