ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

«Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա մի երեխայի», -  այս մասին գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Կտրականապես հերքում ենք այս ապատեղեկատվությունը և զգուշացնում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնալու և ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: 
Երեկ երեկոյան և գիշերը սահմանին, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, հայկական ստորաբաժանումները առհասարակ որևէ զինատեսակից կրակ չեն արձակել: Իսկ ադրբեջանական քարոզչության կեղծիքն ի հայտ է գալիս հենց ներկայացված երեխայի վերքերի նկարներից, որոնցում երեխայի վերքերը ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ բեկորային վնասվածքների հետ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 35%
Քամի՝ 6.44 կմ/ժ
29 C°
 
20°  33° 
19.07.2018
21°  35° 
20.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: