ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայում և Լիբանանում ՀՀ քաղաքացիություն է տրամադրվել 193 անձի

Yerkir.am

ՀՀ կառավարությունը Սիրիայի և Լիբանանի դիվանագիտական հաստատություններում ազգությամբ հայերին տրամադրված ՀՀ անձնագրի դիմաց տուրքի գումարը փոխհատուցելու նպատակով Արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի 11 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի նիստի օրակարգում:

2017 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 193 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (81 գործ), Հալեպում (111 գործ), Լիբանանում (1 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում` ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: