ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

ԱՄՆ փոխում է ԵՄ-ում իր դաշնակիցներին

ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Եթե ԱՄՆ նախկին վարչակարգի դեպքում ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները զարգանում էր գլխավորապես պաշտոնական Բրյուսելի, և ԵՄ հիմնական դերակատարներ Գերմանիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև ԱՄՆ հիմնական դաշնակից Միացյալ Թագավորության միջև (որը պատրաստվում է դուրս գալ ԵՄ-ից), ապա այսօր ԱՄՆ-ը փոխում է ԵՄ-ի հետ համագործակցության տրամաբանությունն՝ շեշտը դնելով Արևելյան Եվրոպայի երկրների վրա: Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը վերջերս մասնակցեց  «Երեք ծովերի ձևաչափում» երկրների (Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան, Ռումինիան, Բուլղարիան, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Խորվաթիան, Սլովենիան, Ավստրիան) առաջնորդների հետ հանդիպմանը (նախագահի մակարդակով ԱՄՆ մասնակցությունը այս ձևաչափին առաջինն էր), իսկ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելեց Էստոնիա, Վրաստան և Մոնտենեգրո՝ Էստոնիայում հանդիպում ունենալով նաև Լատվայի և Լիտվայի նախագահների հետ: Այս համատեքստում պատահական չէ նաև այն, որ Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԱՄՆ-ը մեծացնում է իր ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայի երկրներում:

ԵՄ հանդեպ ԱՄՆ քաղաքականության նման փոփոխությունը պետք է բացատրել մի շարք գործոններով, որոնց շարքում գլխավորապես կարելի է առանձնացնել երկուսը:

Առաջին, ՌԴ-ին այսպես կոչված «առևտրային պատերազմ» հայտարարելով՝ ԱՄՆ-ը սկսում է Եվրոպայում մրցակցել ՌԴ էներգետիկ ռեսուրսների մենաշնորհի դեմ, ինչ մասին ԱՄՆ փոխնախագահը բացահայտ հայտարարեց իր վերը նշված վերջին շրջագայության ժամանակ: ԱՄՆ նման քաղաքականությունը եթե դուր չի գալիս, օրինակ, ԵՄ այնպիսի երկրներին, ինչպիսին են Գերմանիան և Ավստրիան, որոնց գործարար շրջանակներն ՌԴ-ի հետ արդեն ունեն այս ոլորտում կնքած պայմանագրեր, այն բխում է Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների  քաղաքական շահերից, ովքեր ցանկանում են ազատվել ՌԴ-ից ունեցած իրենց էներգետիկ կախումից:

Երկրորդ, պաշտոնավարումից ի վեր ՆԱՏՕ համագործակցության ձևաչափում Թրամփն առաջ է տարել այն թեզը, որ ՆԱՏՕ անդամ յուրաքանչյուր երկիր պետք է կազմակերպության ներսում ունենա իր ֆինանսական ներդրումը սեփական անվտանգության ապահովման հարցում: Եթե այս թեզն ընկալելի չէ կենտրոնական Եվրոպայի երկրների համար, ովքեր չեն զգում անմիջական սպառնալիք իրենց սահմաններին, ապա այն բավականին ընկալելի է Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ անդամ երկրների համար, հատկապես նրանց համար, ովքեր ՌԴ հետ ունեն ընդհանուր սահման:

Այս երկու հիմնական գործոններով է թերևս բացատրում ԱՄՆ քաղաքականության նման նյուանսային փոփոխությունը ԵՄ նկատմամբ, ինչն, անկասկած, հետագայում կշարունակի ԱՄՆ-ի և պաշտոնական Բրյուսելի, ինչպես նաև մի շարք ԵՄ երկրների (ինչպես օրինակ, Գերմանիա, Ավստրիա) հետ հակասությունների պատճառ մնալ: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 6.44 կմ/ժ
-1 C°
 
   
18.12.2017
   
19.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: