ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկացի կոնգրեսականը կայցելի Հայաստան և Արցախ

Photography: Carl Bower

Հայաստանի հետ բարեկամական խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Պալոնեն այցելել է Երուսաղեմի հայկական թաղամաս։ News.am-ի հաղորդմամբ, Պալոնեն Իսրայել է ժամանել Ամերիկա-իսրեյալեկան կրթական հիմնադրամի հրավերքով։

Երուսաղեմում Պալոնեն հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան Մանուկյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանին ու Արցախին ԱՄՆ-ի օգնությունը։ «Երուսաղեմում հայկական ներկայությունը մնում է կարևոր թե՛ կրոնական, թե՛ տնտեսական պատճառներով, իսկ պատրիարքը աջակցում է այդ երկու ուղղությունները», - հայտնել է Պալոնեն։

«Պատրիարքի խոսքով՝ Սիրիայի շատ հայեր են ուզում վերադառնալ Հալեպում ու մյուս քաղաքներում գտնվող իրենց տներ, չնայած պատերազմի հետևանքներին։ ԱՄՆ-ի ու Հայաստանի կողմից հայ փախստականներին ցուցաբերվող աջակցությունը շատ կարևոր է պատրիարքի համար։ Ես, իմ հերթին, հայտնել եմ, որ Հայաստանի հետ բարեկամության խումբը Կոնգրեսում շարունակում է ջանքերը ԱՄՆ-ի ու Հայաստանի մերձեցման ու Արցախում խաղաղ գործընթացին աջակցելու ուղղությամբ։ Ես նաև հայտնել եմ, որ սեպտեմբերին մտադիր եմ Հայաստան ու Արցախ այցելել՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ։ Ներկայացուցիչների պալատի անդամների համար դա լավ հնարավորություն կլինի հասնել դրված նպատակներին», - ասել է նա։

Երուսաղեմի հայկական թաղամասում Պալոնեն այցելել է Սուրբ Հակոբի մայր տաճար ու այլ քրիստոնեական նշանավոր վայրեր։ Կոնգրեսականը եղել է նաև Տիրոջ գերեզմանի տաճարում։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: