ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ արտգործնախարարը և Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավորը քննարկել են երկու երկրների միջև գործնական կապեր հաստատելու հնարավորությունները

nkr.am

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռուբինա Բերարդոյին։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: 

Արտաքին գործերի նախարարը ողջունել է Ռուբինա Բերարդոյի այցը Արցախ և հույս հայտնել, որ այն թույլ կտա լավագույնս ծանոթանալ Արցախի իրողություններին և երկրում տեղի ունեցող զարգացումներին։

Հանդիպման ընթացքում  Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև գործնական կապեր հաստատելու հնարավորությունները։ Այս կապակցությամբ Կարեն Միրզոյանը նշել է, որ Արցախի և տարբեր երկրների միջև  համագործակցության ընդլայնումը կարևոր ներդրում է տարածաշրջանում կայունության ապահովման համար։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: