ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

news.am

Եվրասիական տնտեսական միության կառավարության ղեկավարների հաջորդ հանդիպումը նախատեսվում է կազմակերպել հոկտեմբերին, Երևանում։ Սակայն Աստանայում հանդիպման մասնակիցները չեն կարողացել պայմանավորվել հաջորդ նիստի օրվա շուրջ, հաղորդում է Tengrinews.kz կայքը։

«Հաջորդ նիստը՝ սահմանափակ և ընդլայնված ձևաչափով, տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 30-ին»,-հայտնել է Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը՝ Աստանայում իր ելույթի ժամանակ։ Սակայն  հայտարարված օրվան դեմ է հանդես եկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Մեկ նրբություն կա։ Երբ մենք նեղ շրջանակով քննարկում էինք դա, այլ օր էինք համաձայնեցրել։ Ես պարզապես գործընկերներիս ուշադրությունը դարձրեցի փաստին, որ մեզ մոտ օրակարգը շատ խիտ է՝ ռուսական կողմը տարբեր ուղևորություններ պետք է կատարի։ Այդ պատճառով մինչ այդ առաջարկվում էր հոկտեմբերի 24-25-ը։ Ես կխնդրեի քննարկել հենց այդ օրերը։ Որովհետև հոկտեմբերի 30-31-ը գրաֆիկից դուրս է առաջարկվել»,-նկատել է Մեդվեդևը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    19 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: