ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահը Twitter-ից հեռացրել է «հանրապետություն» բառը

Hayinfo

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր միկրոբլոգից և այլ սոցիալական ցանցերից  հեռացրել է «հանրապետություն» (Cumhuriyet) բառը՝ ներկայանալով  սոսկ որպես «Թուրքիայի նախագահ»: 

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Cumhuriyet» թերթի կայքին միաժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ հանդիսացող Էրդողանը նաև սոցցանցերում սկսել է լայնորեն կիրառել «AKP նախագահ» տիտղոսը:

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թուր Յըլդըզ Բիչերը խստորեն քննադատել է Էրդողանի այդ քայլը՝ համեմատելով նրան Հիտլերի հետ:

«Եթե հանդուրժենք քաղաքականության մեջ իսլամիստական այդ կուսակցությունը ներկայացնող նախագահի կողմից «հանրապետություն» բառը հեռացնելու փաստը, ապա շուտով կկարդանք նրա «Իմ սուրբ պայքարը» գիրքը։ Չի կարելի անցնել ֆաշիզմի» , - նշել է պատգամավորը:

Այս խոսքերով CHP-ական պատգամավորն ուղղակիորեն ակնարկել է  Հիտլերի «Mein Kampf» («Իմ պայքարը») գիրքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: