ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին

Արմենպրես

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերած բոլոր տեղեկությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքից:

Մասնավորապես, ամփոփվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գնդակոծությունների և քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և նրանց վնասելու փաստերը՝ բացահայտելով արձանագրված խախտումների բնույթն ու օրինաչափությունները:

Ամփոփման արդյունքներն ուղարկվել են միջազգային կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում միջազգային հանդիպումների ու քննարկումների կազմակերպման և այդ հատուկ զեկույցներում տեղ գտած բոլոր փաստերը քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: