ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որոնցում կուտակված միջոցները կուղղվեն բացառապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հակահրդեհային կարողությունների հզորացմանը և այլ կարիքներին։ Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

««Խոսրովի անտառ»  պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհը մտահոգել է մեր հայրենակիցներին։ Կան օգնության բազմաթիվ առաջարկներ։ ՀՀ բնապահպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլորին սրտացավության և օժանդակության պատրաստակամության համար։ 

Համապատասխան միջոցառումների իրականացման և հատուկ հաշվեհամարներին կուտակված միջոցների տնօրինման նպատակով նախատեսվում է  ստեղծել «Խոսրովի անտառ» հասարակական խորհուրդ՝ կազմված փորձագետներից, հասարակության վստահությունը վայելող անհատներից, ինչպես նաև նվիրատուների ներկայացուցիչներից։ Խորհուրդը կվերահսկի հավաքագրված միջոցների օգտագործումը և պարբերական հաշվետվությամբ հանրությանը կտեղեկացնի այդ մասին»,- ասված է ԲՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հատուկ հաշիվների ռեկվիզիտներն են՝

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան 79

ՀՎՀՀ 04108656

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

ՀՀ դրամ       -         հ/հ 220129690305000         
ԱՄՆ դոլար   -          հ/հ 220415140015001       
Ռուսական ռուբլի -   հ/հ  220129690016958       
Եվրո              -         հ/հ  220415140049002           


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: