ՀՀ հավաքականի մարզիչ. Արթուր Ալեքսանյանը դեռ շատ մեդալներ է նվաճելու Հայաստանի համար
Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ ապացուցեց, որ աշխարհում ինքն ամենաուժեղն է 98 կգ քաշային կարգում՝ օլիմպիական չեմպիոն դառնալով և 3 անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելով։ Մեր ամենաուժեղ «սպիտակ արջն» է։ Մեզ բոլորիս այսօր միայն հպարտության զգացումն էր պատել, բոլորը մոտենում և շնորհավորում էին։ NEWS.am Sport-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը՝ մեկնաբանելով Արթուր Ալեքսանյանի հաղթական գոտեմարտերը աշխարհի առաջնությունում։
«Այսօրը պատմական օր է բոլորիս համար, քանի որ Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Բայց առավել կարևոր է այն փաստը, որ արդեն չորրորդ անգամ անընդմեջ Արթուր Ալեքսանյանն ապացուցում է, որ իրենից ուժեղը չկա աշխարհում՝ դա Ռիո-2016-ում էր և երեք աշխարհի առաջնություններում։ Նման բան աշխարհում չկա։ Իսկ այսօրվա հաղթանակով հայկական սպորտի պատմության էջերը կրկին լցվեցին», - ասել է Սամվել Գևորգյանը։
Նա հավելել է. «Արթուրն այսօր վնասվածքներով դուրս եկավ աշխարհի առաջնության մրցագորգ, բայց նրա կամային հատկություններն այնքան բարձր են, որ չի էլ զգացել այդ վնասվածքները, մասնավորապես ծնկի վնասվածքը։ Եռակի աշխարհի չեմպիոն լինելը շատ բարդ է։ Մենք ունեցել ենք Արայիկ Գևորգյան, ով րոպեներ առաջ մեզ զանգեց և շնորհավորեց, Արմեն Նազարյան։ Հպարտ ենք, որ Արթուր Ալեքսանյանը լրացնում է մեր գերհզոր մարզիկների շարքերը և ավելացնում եռակի աշխարհի չեմպիոնների թիվը։ Ես կարծում եմ, որ Արթուր Ալեքսանյանը դեռ շատ մեդալներ է նվաճելու Հայաստանի համար, որքան նա մարզվի, այդքան կարող է Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական ոսկե մեդալները նվաճել»։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
