ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ հավաքականի մարզիչ. Արթուր Ալեքսանյանը դեռ շատ մեդալներ է նվաճելու Հայաստանի համար

News.am

Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ ապացուցեց, որ աշխարհում ինքն ամենաուժեղն է 98 կգ քաշային կարգում՝ օլիմպիական չեմպիոն դառնալով և 3 անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելով։ Մեր ամենաուժեղ «սպիտակ արջն» է։ Մեզ բոլորիս այսօր միայն հպարտության զգացումն էր պատել, բոլորը մոտենում և շնորհավորում էին։ NEWS.am Sport-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել հունահռոմեական ըմբշամարտի  Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը՝ մեկնաբանելով Արթուր Ալեքսանյանի հաղթական գոտեմարտերը աշխարհի առաջնությունում։

«Այսօրը պատմական օր է բոլորիս համար, քանի որ Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Բայց առավել կարևոր է այն փաստը, որ արդեն չորրորդ անգամ անընդմեջ Արթուր Ալեքսանյանն ապացուցում է, որ իրենից ուժեղը չկա աշխարհում՝ դա Ռիո-2016-ում էր և երեք աշխարհի առաջնություններում։ Նման բան աշխարհում չկա։ Իսկ այսօրվա հաղթանակով հայկական սպորտի պատմության էջերը կրկին լցվեցին», - ասել է Սամվել Գևորգյանը։

Նա հավելել է. «Արթուրն այսօր վնասվածքներով դուրս եկավ աշխարհի առաջնության մրցագորգ, բայց նրա կամային հատկություններն այնքան բարձր են, որ չի էլ զգացել այդ վնասվածքները, մասնավորապես ծնկի վնասվածքը։ Եռակի աշխարհի չեմպիոն լինելը շատ բարդ է։ Մենք ունեցել ենք Արայիկ Գևորգյան, ով րոպեներ առաջ մեզ զանգեց և շնորհավորեց, Արմեն Նազարյան։ Հպարտ ենք, որ Արթուր Ալեքսանյանը լրացնում է մեր գերհզոր մարզիկների շարքերը և ավելացնում եռակի աշխարհի չեմպիոնների թիվը։ Ես կարծում եմ, որ Արթուր Ալեքսանյանը դեռ շատ մեդալներ է նվաճելու Հայաստանի համար, որքան նա մարզվի, այդքան կարող է Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական ոսկե մեդալները նվաճել»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: