ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի արտգործնախարարի կինը սպառնալիքներ է ստանում Թուրքիայի նախագահի պատճառով

Spring96.org

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի կոպիտ հայտարարություններից հետո իր կինը վերջին օրերին սպառնալիքներ է ստանում: Այս մասին հայտնում է Sputnik News-ը: 

«Էրդողանի ոճը որոշ մարդկանց համար կնոջս սպառնալու և «նեղը գցելու» համար մոտիվացիա է հանդիսացել: Երբ պետության ղեկավարն է սկսում հանդես գալ որևէ անհատի դեմ, ցավոք, գտնվում են մարդիկ, ովքեր կարծում են, թե իրավունք ունեն տվյալ անձի վրա ճնշում գործադրել»,- ասել է արտգործնախարարը:

Կիրակի երեկոյան անհայտ անձինք սպառնալիքներով լի ձայնային հաղորդագրություն են թողել այն ատամնաբուժական կլինիկայի հեռախոսահամարին, որտեղ նախարարի կինն է աշխատում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 68%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: